Ինչից է մահացել Ալեքսանդր Մակեդոնացին
Հունաստանում Արիստոտելի անվան համալսարանի գիտնականները պատմել են, թե ինչից կարող էր իրականում մահանալ զորավար, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին: Գազետա.ռու կայքը, հղում անելով Greek Reporter-ին, գրում է, որ անցկացվել են հետազոտություններ, որի ժամանակ մանրամասն ուսումնասիրվել են մակեդոնացի թագավորի հիվանդություններն ու վերջին օրերը:
Գիտնականները կարողացել են պարզել, որ Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է ծանր սեպսիսից՝ արյան վարակում, որն առաջացրել է ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում:
Հետազոտության տվյալներով, դրան է բերել լեղապարկի հիվանդությունն ու Մակեդոնացու կախվածությունն ալկոհոլից և ծանր սննդից:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց