Բուլղարիայի ԱԳ նախարար․ Սառեցված հակամարտությունների լուծման միակ մեթոդը խաղաղ երկխոսությունն է
«Բուլղարիան շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Կայունությունը, բարեկեցությունը, սառեցված հակամարտությունների լուծումը այս տարածաշրջանում առաջնային հարցերից է Եվրամիության համար»,-այսօր այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին ասաց Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան՝ պատասխանելով հարցին, որ հաջորդ տարի, երբ Բուլղարիան կստանա ադրբեջանական գազ, չի փոխվի արդյոք իրենց վերաբերմունքը Ղարաբաղյան խնդրի նկատմամբ։
Բուլղարիայի ԱԳ նախարարը կարծում է, որ սառեցված հակամարտությունների լուծման միակ մեթոդը խաղաղ երկխոսությունն է, Ղարաբաղի դեպքում Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ։
«Տարածաշրջանում շատ սառեցված համակարտություններ կան և, ինչպես արդեն դուք ասացիք (ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը-խմբ․), դա անվտանգության հարց է ձեր քաղաքացիների համար և դա ինչ-որ ձևով առաջին կետն է օրակարգում։ Շատ լավ կլինի, եթե դրանք կարողանանք լուծել խաղաղ երկխոսության, բանակցությունների միջոցով ու այն այլևս չսահմանափակի ձեր տնտեսական զարգացումը։ Մեր դիրքորոշումն այն է, որ միակ մեթոդը խաղաղ բանակցություններն են՝ Մինսկի խմբի համանախագահների և Եվրամիության աջակցությամ։ Դուք գիտեք, որ մենք ունենք հատուկ մոտեցում Հարավային Կովկասի նկատմամբ»,-ասաց Բուլղարիայի ԱԳ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը