Հովհաննես Քոչարյան. Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով
Փոխոստիկանապետի պաշտոնից ազատված Հովհաննես Քոչարյանը հայտարարել է, թե ինչով է զբաղվելու հետագայում։
«Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով:
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար:
Անչափ երախտապարտ եմ նաև ընկերներիս ու բարեկամներիս, ովքեր այս ընթացքում հնչեցրին աջակցության ու դրվատանքի խոսքեր: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե դրանք պետական ծառայողի համար ինչ արժեք ու կարևորություն ունեն...»,-գրել է նա։
Հիշեցնենք, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ Քոչարյանն աշխատանքից ազատվել է քաղաքական հայտարարություն անելու համար։
Հովհաննես Քոչարյանը փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին. մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը:
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր կուսակցապետ. «Թուրքիայի քաղաքացու պարտքն է պալատական իշխանությունից պաշտպանել ժողովրդավարությունը»
- Սա կադրային կորուստ է ոստիկանության համար. Անդրանիկ Քոչարյանը՝ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության մասին
- Հովհաննես Քոչարյանն ազատվեց պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է