Նեթանյահու. Մամուլը ոտնահարում է իմ կնոջ արժանապատվությունը
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցություն է հայտնել իր կնոջը՝ Սառային, և համապատասխան գրառում կատարել ֆեյսբուքում։ Այս մասին գրում է Mignews-ը։
Նեթանյահուն գրել է. «Ինձ ցավ է պատճառում, թե ինչպես են կնոջս արյունը թափում ու ոտնահարում նրա արժանապատվությունը: Ամեն երեկո նրանք աղավաղում են կնոջս՝ Սառայի կերպարը: Դժբախտաբար, յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է հարվածել ինձ, առաջին հերթին, հարվածում է նրան ու մեր որդուն: Սառայի նկատմամբ բոլոր անիմաստ հետաքննությունները ոչնչի չեն հանգեցրել: Նրա դեմ 7 գործ փակվել է՝ նույնիսկ նախքան դրանց դատարան հասնելը»։
Սառա Նեթանյահուն իր հերթին մամուլին մեղադրել է իր մասին «ստեր տարածելու, իրեն ճնշելու» մեջ, իսկ ոստիկանությանը՝ «օրենքի ընտրովի կիրառման մեջ»։