Իսպանիայի իշխանությունները առաջարկում են օգնել Գրետա Թունբերգին
Իսպանիայի բնապահպանության նախարար Տերեսա Ռիբերին առաջարկել է օգնել 16-ամյա շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգին՝ Ատլանտյան օվկիանոսը հատելու և COP25 կլիմայի համաժողովին մասնակցելու համար։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս միասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նախարարը։
Նա նշել է, որ ուրախ կլինի Թունբերգին տեսնել Մադրիդում։
«Դու երկար ճանապարհ ես անցել և օգնել բոլորիս ուշադրություն դարձնել խնդրի գոյության վրա, ավելի լայն մտածել և ավելին անել։ Մենք ցանկանում ենք օգնել քեզ անցնել Ատլանտիկան»,- գրել է նա։
Ռիբերան նաև ավելացրեց, որ իրենք պատրաստ են կապ հաստատել էկո ակտիվիստի հետ` օգնությունը հնարավոր դարձնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը քննադատել է շվեդ 16-ամյա բնապահպան Գրետա Թունբերգին
- Գրետա Թունբերգին հրավիրել են Պետդումա
- 16-ամյա բնապահպան Գրետայի կտրուկ ու հուզիչ ելույթը ՄԱԿ-ում. Ինչպես ե՞ք համարձակվում