Քաղաքական 11:18 05/11/2019 Հայաստան

Պատգամավոր Անի Սամսոնյանն առաջարկում է փակել «Երևան-Կենտրոն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ները

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ներկայացրել է «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկներ.

1.    Գործողություն։ Առաջարկում եմ փակել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը «ԱԱԾ մեկուսարան»:

Հիմնավորում։ ԱԱԾ մեկուսարաննների անմխիթար վիճակի մասին խոսվել է բազմիցս։ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նախաձեռնում էր փակել դրանք։ Առաջարկում եմ ապահովել այդ գաղափարի կամ գործընթացի շարունակությունը։

2.    Գործողություն։ Առաջարկում եմ վերջնականապես փակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը։

Հիմնավորում։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը պիտանի չէ շահագործման՝ չնայած ներկայումս իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Փետրվարի 12-ին իմ հարցին ի պատասխան խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այդ հիմնարկի փակման ծրագրի մասին՝ ժամկետները թողնելով անորոշ։

3.   Գործողություն։ Առաջարկում եմ ապահովել Զինված ուժերում ոչ մարտական պայմանններում զոհված զինծառայողների ենթադրյալ սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերի անաչառ, արագ և պրոֆեսիոնալ քննություն։

4.   Գործողություն։ Առաջարկում եմ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանել անչափահասի մասնակցությամբ քննչական գործողությունների կարգ կամ մշակել հատուկ ուղեցույց անչափահասին հանցագործությամբ հասցված վնասի վերապրումը՝ կրկնակի վիկտիմիզացիան բացառելու համար (double victimization)։

Հիմնավորում։ Անչափահաս տուժողների կամ վկայի մասնակցությամբ քրեական վարույթի կամ այլ քննչական գործողությունների իրականացումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում, որը պրակտիկայում չի դրսևորվում։ Իրավական և գործնական օրինակ՝ քննիչների հատուկ վերապատրաստում մեխանիզմների մշակումը կարևոր է հատկապես ընտանեկան և սեռական բռնության ենթարկված անչափահասների գործերով քննության ընթացքում։

5.   Գործողություն։ Առաջարկում եմ մշակել ռազմավարություն և մշտադիտարկման մեխանիզմներ հանքերի շահագործման շրջակա միջավարյում բնակչության առողջության կենսաապահովման ուղղությամբ:

Հիմնավորում։ Հայաստանում հանքարդյունաբերությունը տնտեսական գերակա ճյուղ է, որը հանգեցրել է Հայաստանի շրջակա միջավայրի աղտոտմանն և անապատացմանը և շարունակում է մնալ բնապահպանական գերխնդիր։ Մինչև այսօր ոլորտային պատասխանատու որևէ գերատեսչություն չի իրականացրել հանքարդյունաբերության ազդակիր միջավայրի և համայնքների բնակիչների առողջության գնահատման ռազմավարական հետազոտություն։ Այնինչ բնակչության առողջության պահպանումը և կենսապայմանների ապահովումը կյանքի իրավունքի անբաժանելի մասն է։

6.   Գործողություն։ Առաջարկում եմ մշակել ծրագիր քրեակատարողական հիմնարկներում գտնվող և ազատազրկման ժամկետը լրացող դատապարտյալներին աշխատաշուկա ինտեգրելու նպատակով։

Հիմնավորում։ Ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման հարցում առաջնային նշանակություն ունի աշխատաշուկայում ինտեգրվելը և արժանապատիվ աշխատելու հնարավորություն ունենալը։

7.    Գործողություն։ Առաջարկում եմ ձեռնարկել միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում ծխող և չծխող կալանավորներին առանձնացնելու ուղղությամբ:

Հիմնավորում։ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խախտվում են չծխող անձանց իրավունքները։ Ծխող և չծխող կալանավորները շատ հաճախ պահվում են ընդհանուր խցում, ինչը վտանգում է նաև խաղաղ համակեցությունը և կալանավորների առողջությունը։

8.   Գործողություն։ Առաջարկում եմ մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատուկ հաստատությունների կառավարման ընդհանուր հայեցակարգի։

Հիմնավորում։ Հատուկ հաստատությունները գտնվում են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո, ինչը հանգեցնում է ոլորտի կառավարման անարդյունավետությանը վերահոսկողության վատ իրականացմանը։ Փակ հաստատությունների կառավարման մասով չկա միասնական քաղաքականություն, ինչը հանգեցնում է համակարգում բազմաթիվ չարաշահումների և բացթողումների։

9.   Գործողություն։ Առաջարկում եմ մշակել ազգային ծրագիր աշխատողների աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման համար։

Հիմնավորում։ Այսօր ՀՀ-ում գործող բազմաթիվ պետական և մասնավոր կազմակերպություններում աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության պայմանները ապահովված չեն։ Աշխատողները՝ ելնելով աշխատանքային պայմաններից, կարող են ունենալ առողջական խնդիրներ և չբարձրաձայնել՝ վախենալով գործատուի հետ կոնֆլիկտից կամ շատ հաճախ չեն կարողանում գործատուին ապացուցել, որ իրենց առողջական վնասի պատճառը աշխատանքային ոչ բարվոք և ոչ նպաստավոր պայմաններն են։

10. Գործողություն։ Առաջարկում եմ վերանայել փակ հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և ՔԿՀ-երում՝ կալանավորների համար հատկացվող դեղերորայքի քանակը:

Հիմնավորում։ Ինձ ուղղված դիմում-բողոքներից և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի 2018 թ. զեկույցից բխում է, որ փակ հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում շահառուներին տրամադրվող դեղերի քանակը չի բավարարում, ինչպես նաև պահվում են ժամկետանց դեղեր։

11.  Գործողություն։ Առաջարկում եմ ապահովել մշտադիտարկում և տեսահսկում ՀՀ պետական սահմանի անցակետերում Մաքսային մարմինների կողմից քաղաքացիների և օտարերկրացիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով։

Հիմնավորում։ Հեղափոխությունից հետո չեն դադարում քաղաքացիների կողմից բողոքները Մաքսային մարմինների չարաշահումների վերաբերյալ։ Մասնավորապես բողոքը վերաբերում է անհարկի վարչարարությանը, մաքսակետերում գոյացող հերթերին, կաշառքի ակնկալիքով բյուրոկրատական քաշքշուկը, ստուգումների ոչ իրավաչափությունը։ Պետք է նշեմ, որ շարժական տեսահսկման կիրառումը Ճանապարհային ոստիկանության դեպքում զգալիորեն բարելավեց վերջինիս աշխատանքը և նվազեցրեց «եթե ոչ վերացրեց» կոռուպցիոն ռիսկերը և չարաշահումները։

12. Գործողություն։ Առաջարկում եմ ձեռնարկել արդյունավետ միջոցներ դպրոցների մանկավարժական խորհուրդների և կառավարման խորհուրդների նիստերը հասարակության համար թափանցիկ դարձնելու ուղղությամբ:
Հիմնավորում։ Ստանում եմ բողոքներ առ այն, որ դպրոցների Կառավարման խորհուրդները չեն ապահովում որոշումների թափանցիկությունը և հաշվետվողականությունը, չեն տրամադրում արձանագրությունները՝ այդպիսով խախտելով ոչ միայն ծնողների, մանկավարժների և այլ շահագրգիռ անձանց տեղեկատվություն ստանալու ազատությունը, այլև դպրոցի կառավարման սկզբունքները։

13. Գործողություն։  Առաջարկում եմ հանրակրթական հաստատություններում ներդնել տնօրենի չափանիշների վերանայված և ճկուն համակարգ։

Հիմնավորում։ ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ մարզերում՝ հատկապես սահամնամերձ և փոքրաթիվ համայնքներում առկա է համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների թվաքանակի զգալի պակաս, ինչը հանգեցնում է վերոհիշյալ խախտումներին, ինչպես նաև զրկում երեխաներին առանձին առարկաներ սովորելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ մանկավարժական համապատասխան որակավորման (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթության և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժի սահմանված չափորոշիչների պահպանումը և այս առումով համակարգային մոտեցումը ստեղծում է ճգնաժամային իրավիճակներ փոքր համայնքներում և տարբերակված մոտեցումը բխում է հանրակրթության ոլորտում թե՛ օրինականության պահպանման և թե՛ երեխաների կրթական իրավունքը պաշտպանելու շահերից։

14. Գործողություն։ Առաջարկում եմ մշակել նախակրթարաններում և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացնել Ազգային սննդի ռազմավարական ծրագիր։

Հիմնավորում։ Առավել հաճախակի են դարձել հանրակրթական ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը։ Սույն թվականի հոկտեմբերի 16-ից սկսած ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է  իրականացրել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում և պարզվել է, որ բոլորում անխտիր կան խախտումներ սննդի անվտանգության հետ կապված։ Երեխաների կյանքին և առողջությանը սպառնացող այս խնդրից զերծ չեն նաև այլ համայնքների կրթական հաստատություններ, այդ թվում Երևան քաղաքի։

15. Գործողություն։ Առաջարկում եմ ստեղծել երկամյա ժամկետով մոնիթորինգային խումբ գիշերօթիկ հաստատություններից տուն վերադարձած երեխաներին և նրանց ընտանիքների վարքագիծը վերահսկելու նպատակով։ Յուրաքանչյուր ընտանիքի կցել սոցիալական աշխատողից համայնքի կամ մարզպետարանի ներկայացուցիչ, հոգեբանից և ՄԻՊ ներկայացուցչից բաղկացած աջակցող և վերահսկող խումբ։

Հիմնավորում։ Չորս գիշերօթիկ հաստատությունների երեխաների և ընտանիքների խորը գնահատման արդյունքների համաձայն շուրջ 260 երեխայից, միայն 20 երեխայի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում վերադարձը կենսաբանական ընտանիքներ, մյուս բոլորը կարող են ապրել կիրենց ընտանիքներում։ Միևնույն ժամանակ խնդրահարույց են կենսաբանական ընտանիքների տնտեսական հնարավորությունները, ընտանիքում բարոյահոգեբանական և կենցաղային պայմանները։ Չսխալվելու համար անհրաժեշտ են մոնիթորինգային ուժեղ մեխանիզմներ, որպեսզի երեխային ընտանիք վերադարձնելուց հետո վերահսկել իրավիճակը և հետևել արդյունքին։

16. Գործողություն։ Առաջարկում եմ մշակել ծրագիր ծերանոցների, ծերերի համար նախատեսված տուն–ինտերնատների ընդհանուր և նրանց՝ անհատապես զբաղվածությունը ապահովելու նպատակով։

Հիմնավորում։ Ծերանոցներում առկա է տարեցների զբաղվածության բացակայություն, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ Զբաղվածության ծրագիրը «տնտեսական, մշակութային, կրթական բաղադրիչներով» նպաստելու է տարեցների խնամքի և հոգատարության բարելավմանը։

17. Գործողություն։ Առաջարկում եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում նախատեսել երկու նոր հաստիք՝ համայնքային ներկայացուցչի և մասնագետի։

Հիմնավորում։ Երևանի քաղաքապետարանի, համայնքներում համայնքապետարանների կողմից իրականացվող ոչ պատշաճ կամ անհարկի վարչարարության, ինչպես նաև համայնքում ծագող և վերջինիս լիազորություններից բխող շատ խնդիրների դեպքում քաղաքացիներին անհրաժեշտ է պաշտպանություն, որը  պետք է իրականացվի օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Այն դիտարկում եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում և առաջարկում եմ այս նպատակի համար ներգրավել երկու մասնագետի։

18. Գործողություն։ Առաջարկում եմ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու ազատությունը ապահովելու համար մշակել նոր հայեցակարգ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար՝ քաղաքացիների դիմումներին և նամակներին պատասխանելու նպատակով։

Հիմնավորում։ Բազմաթիվ են բողոքները պետական համակարգի գործունեության վերաբերյալ առ այն, որ քաղաքացիների դիմումները և գրությունները մնում են անապատասխան։

19. Գործողություն։ Առաջարկում եմ ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում թիրախավորել համայնքների ակտիվ եիտասարդությանը ՏԻՄ աջակցությամբ և իրազեկման արշավների միջոցով ձևավորել տեղական ինքնակառավարման և պետական մարմինների հետ աշխատող կամավորական խմբեր։

Հիմնավորում։ Ընտանեկան բռնության դեմ պայքարում կարևոր նշանակություն ունեն ցանցային իրազեկման արշավները, որոնք պետք է իրականացնել երիտասարդների ջանքերով՝ միաժամանակ կրթելով և ձևավորելով նրանց անհանդուրժողական վարքագիծը ընտանեկան բռնության նկատմամբ։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:00
Մայիսի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}