Այս տարվա 10 ամիսներին տպագրվել է 38.3 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն. Փաշինյան
Այս տարվա տասն ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն.աճը 38.3 տոկոս: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Այս կտրոններով արձանագրված առեւտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առեւտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր պարտաճանաչ տրամադրում են ՀԴՄ կտրոններ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ պահանջում են ՀԴՄ կտրոններ:
Նաեւ այս մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք զինվորականների, հրշեջների, ուսուցիչների աշխատավարձ բարձրացնել, թոշակներ բարձրացնել, մեր զինվորներին ապահովել բարձրորակ սննդով, ասֆալտապատել հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ: Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր, որ շատ տեղերում շարունակվում է ՀԴՄ չտպելու արատավոր պրակտիկան: Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ չտրամադրողը եւ ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին