Վիճաբանություն «Թալին» ՋՕԸ-ում ՀԱԿ անդամների մասնակցությամբ
Այսօր ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում տեղակայված «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքում վիճաբանություն է տեղի ունենում: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնից Panorama.am-ը տեղեկացավ, որ այս պահին տեղեկությունները ստուգվում են, հանգամանքները պարզվում են, բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քիչ առաջ 168.am-ը տեղեկություն էր ստացել, որ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին «ՋՕԸ»-ի գրասենյակում: Ըստ ստացված տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) անդամ Սափեյան եղբայրներն՝ իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ:
Նշենք, որ հոկտեմբերի 24-ին «Թալին» ՋՕԸ-ի գործ.տնօրեն էր ընտրվել Վրեժ Խուրշուդյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին