Իրանում օտարերկրյա անօդաչու սարք են խոցել
Իրանում օտարերկրյա անօդաչու ինքնաթիռ է խոցվել։ Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Հուզեստան նահանգի նահանգապետ Գոլյամրեզա Շարիաթին: Այս մասին գրում է Ria-ն։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մահշահր նավահանգստի շրջակայքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչու թռչող սարքի հատվածները, արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: Թե որ երկրին է պատկանում անօդաչուն, ևս չի հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին