Վթարի վայրից զենքեր են հայտնաբերվել
Նոյեմբերի 8-ին, ժամը 18.20-ին Արաքս-Սարդարապատ ճանապարհի Սարդարապատ գյուղի տարածքում «Նիսսանը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել,իսկ մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունից հայտնում են, որ վթարի վայրի զննությամբ մեքենայից մոտ 7 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 4,5 մմ տ/չ օդամղիչ հրացան, 9 մմ գազային ատրճանակ՝ իր սև կաշվից պատյանով և վթարված մեքենայի վարորդի անվամբ վկայական:
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան