Կոտայքի մարզում բացվել է Քաղաքացիների սպասարկման երրորդ գրասենյակը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Կոտայքի մարզում մասնակցել է Եղվարդ համայնքի քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարարի տեղակալ Տերտերյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին գրասենյակի բացման կապակցությամբ և ընդգծել, որ նման գրասենյակների առկայությունը համայնքներում էականորեն բարձրացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունների մատչելիության մակարդակը: Կոտայքի մարզում այն թվով երրորդ գրասենյակն է:
Գրասենյակի բացմանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Միխայել Բանցհաֆը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ստե¬ֆանո Լազզարոտտոն, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կարին Յար դե Գերերոն, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակը բացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
Ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքներում հիմնվել է Քաղաքացիների սպասարկման 30 գրասենյակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին