Օրենքի նախագծում «խորամանկ» ճանապարհով պահպանվում է ՏԻՄ-երի նկատմամբ մարզպետների վերահսկողությունը. Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն Ազգային ժողովի պատգամավորների ուշադրությունն է հրավիրում ԱԺ-ում քննարկվող «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծի և հարկից փաթեթում առկա «ՄԵԾ» խնդրին։
Երիցյանը նշում է, որ մարզպետարաններ-համայնքներ փոխհարաբերություններում ամենամեծ հիմնահարցը մարզպետարանների կողմից ՏԻՄ-երի նկատմամբ վարչական վերահսկողության հարցն է, որի իրականացումը մարզպետների կողմից հակասահմանադրական է։
«Ուստի, «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծում էլ նման լիազորություն չկա։
Փաթեթում ներառված է նաև ՏԻ օրենքում փոփոխություններ, մասնավորապես, 96-րդ հոդվածում։ Նախագծի 1-ին ընթերցման փաթեթում «մարզպետների միջոցով» բառերը արդարացիորեն հանվել էին։
«Գրեթե աննկատ» 2-րդ ընթերցման նախագծում այն վերականգնվել է։
Արդյունքում, «խորամանկ» ճանապարհով պահպանվում է ՏԻՄ-երի նկատմամբ վարչական վերահսկողություն իրականացնելու մարզպետների լիազորությունը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,-ֆեյսբուքյան էջում գրել է Էմին Երիցյանը։