ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է՝ ով է ղեկավարելու աշխարհը 21-րդ դարում
21-րդ դարում աշխարհը ղեկավարելու են նրանք, ովքեր սահմանում են համաշխարհային թվային նորմեր, ասել է Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Project Syndicate»-ի համար հոդվածում: Այս մասին գրում է Regnum-ը։
Ըստ Ռասմուսենի, առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում արհեստական բանականության, դեմքերի ճանաչման տեխնոլոգիաների և 5G բջջային ցանցերի հետագա տարածման ֆոնին թվային ոլորտը կարող է բախվել էական խնդիրների:
«19-րդ դարում նա, ով կառավարում էր ծովը, վերահսկում էր ամբողջ աշխարհը: Այս դարում աշխարհը ղեկավարելու է նա, ով սահմանում է համաշխարհային թվային նորմեր, և դա պետք է անեն ժողովրդավարական երկրները: ԵՄ-ն և Ճապոնիան ճիշտ ժամանակին հայտնվեցին ճիշտ տեղում: Դրանք հայտնվեցին գլոբալ շահավետ ստանդարտների ստեղծման առաջնագծում», - ասվում է հոդվածում:
Ռասմուսենը շեշտել է, որ ժողովրդավարությունները պետք է կանխեն այն, որ Չինաստանը ինտերնետը կոդավորի «իր ավտորիտար մեթոդներին համապատասխան»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԵՄ-ին առաջարկել էր օգտագործել ԵՄ-ի և Ճապոնիայի միջև ազատ առևտրի համաձայնագրով տվյալների հոսքը կարգավորելու ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, որպես «ոսկե ստանդարտ», որը կարող է հիմք հանդիսանալ թվային հոսքերը կարգավորելու գլոբալ համաձայնագրի համար:
Հարակից հրապարակումներ`
- Մարդու կյանքն արդեն կառավարվում է տարբեր ալգորիթմներով՝ նրա իսկ թույլտվությամբ. Արմեն Խաչատրյան
- «Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի ունեցավ Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը
- Ֆիզիկոս Սթիվ Հսյու. Արհեստական բեղմնավորմամբ լուծվում է սաղմի ընտրության խնդիրը
- WCIT-2019. Հանրապետության հրապարակում կհնչի հայկական շարականների վրա արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը
- Հայկ Խաչատրյան․ Արհեստական ինտելեկտը զարգացման հաջորդ փուլում լրիվությամբ կարձագանքի ինչպես մարդը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ