Kiss խումբը ստորջրյա համերգ է կազմակերպել շնաձկների համար
Ավստրալիայի ափերին նավի վրա Kiss խումբը կազմակերպել է համերգ շնաձկների համար, բայց նրանք չեն ցանկացել լսել: Ռիա նովոստին, հղում անելով NME-ին, գրում է, որ ռոք-խումբը դեռ հոկտեմբերին էր հայտարարել անսովոր ելույթի մասին Պորտ-Լինկոլն քաղաքից ոչ հեռու, որտեղ շատ շնաձկներ կան:
Երաժիշտները նվագել են ոչ մեծ նավի վրա: Հատուկ բարձախոսների միջով նրանք հեռարձակել են նաև ջրի տակ, քանի որ շնաձկներին գրավում է «ռոք-ն-ռոլի ցածր հաճախականության ձայները»:
Արդյունքում նրանց ունկնդրել է ընդամենը ութ երկրպագու, որոնք հասցրել են գնել տոմս և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Շնաձկները համերգով չէին հետաքրքրվել: