Մշակույթ 11:12 23/11/2019 Հայաստան

Հայաստանում պատմամշակութային հուշարձանները վտանգված են

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ  Պետրոսյանն ահազանգում է, որ վերջին ամիսներին պատմամշակութային՝ հատկապես ճարտարապետական, հնագիտական, լանդշաֆտային հուշարձանների ոչնչացումը, նորակառույց զիզի-բիզիներով դրանց հագեցումը, ոչ գիտական հիմքերի վրա վերականգնումներն ու աղավաղումները սպառնում են, որ մոտ ապագայում այդ ժառանգությունն ի վերջո կկորցնի իր բնօրինակությունը:

«Արդեն  մոտ երկու տարի է անցել հեղափոխությունից ու ինձ մոտ այն կարծիքն է, որ այդ ժամանակը կոնկրետ մշակութային քաղաքականության ասպարեզում ուղղակի մսխվել է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով, այդ ընթացքում պետք է մշակվեր մշակութային նոր քաղաքականության հայեցակարգ, այդ ամենը քննարկվեր, ընդունվեին համապատասխան օրենսդրական ակտեր:

«Ամեն ինչ ուղղակի բացիթողի վիճակում է: Կարիք ունենք պետական մի քիչ ամուր ձեռքի, որը հապշտապ, հընթացս պետք է ամրացնի այդ վերահսկողությունը, զուգահեռաբար մասնագիտական շրջանակների հետ մշակվի քաղաքականություն, որը հնարավորություն կտա պետությանն իրականացնի պահպանությունը՝ ներառելով հասարակությանը».- ասաց նա:

Մշակութաբանի խոսքով, խորհրդային համակարգի փլուզումից հետո, երբ պետությունն ամբողջովին ստանձնում էր մշակութային ժառանգության, պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, եկավ մի ժամանակ, երբ Հայաստանում ընդարձակ  հողատարածքներ սեփականաշնորհվեցին, ըստ էության, առանձնահատուկ, հատկապես վերջին տասնամյակում շեշտադրվեց զբոսաշրջության զարգացումը, այդ ամենը հանգեցրեց նրան, որ մշակութային ժառանագությունը, հատկապես նյութական հուշարձանները, շատ ավելի վատ վիճակում հայտնվեցին: 

«Բազմիցս հիշատակել եմ, արդեն 20 տարի փորձում եմ ինչ-որ ձևի կանխել Առինջի խաչքարային դաշտի ավերումը, ինչն ինձ չի հաջողվում, արդյունքը զրո է: Խնդիրը ներկայացվել է, բարձրաձայնվել է, սակայն բավարար է գնալ Առինջի խաչքարադաշտ, ու ամեն  անգամ գնալուց տեսնում եմ նոր թաղումներ: Պետականորեն արգելված է այդ հուշարձանում որևէ գործողություն կատարել, բայց ամեն տարի մի քանի անգամ հին տապանաքարերը շարժվում են, խաչքարերը շարժվում են, նոր գերեզմանոցներ են ստեղծվում: Ամեն տարի տեսնում եմ, թե ինչպիսի ստորությամբ հին քարերը շարժվում են, բիզնեսը ծաղկում է մեր քթի տակ: Ավելի քան վստահ եմ, որ այստեղ կոռուպցիոն մեծ համակարգ է գործում՝ տարածքները վաճառվում են: Սա միտումնավոր ոչնչացում է, ոչ թե անտարբերության հետևանք: Այսօր Հայաստանում Առինջից ավելի գեղեցիկ, ավելի մատչելի, արվեստային տեսակետից հիանալի ուրիշ խաչքարարերի դաշտ չունենք: Ջուղան կորցրեցինք, հիմա մեր քթի տակ կորցնում ենք նաև Առինջը:  Պատական մարմինները պետք է շտապ քայլեր ձեռնարկեն, թե չէ այդ ամենը կործանվելու է»,- ասաց մշակութաբանը:

Նրա ներկայացմամբ, վերջերս հուշարձանների, հուշարձանների պատմամշակութային լանդշաֆտի աղավաղման բազմաթիվ դեպքերի են ականատես լինում, միջնադարյան վանքերի շուրջ բեսեդկաներ են կառուցում:

«Ես չեմ ասում խորհրդային համակարգը լավն էր, բայց խորհրդային պետությունը գոնե կարողանում էր իր վրա վերցրած պարտականություններն իրականացել:  Հեղափոխությունից հետո վիճակն ավելի վատթարացել է: Դրա հիմնական պատճառը մշակույթի նախարարության կցումն է»,- նշեց Համլետ Պետրոսյանը: 

Նա օրինակներ բերեց՝ նշելով, որ պետությունը, կառավարությունը կատարում է գործառույթներն առանց նկատի ունենալով մշակութային ժառանգությունը, ինչը ոչ թե միտումնավոր է արվում, այլ մասնագիտական կարողությունները չիրականացնելու հետևանք է. «Դվինից նոր եմ վերադարձել: Համայնքն ուզում է ջրագիծ անցկացնել: Զարմանալին այն է, որ այդ ամբողջ փաստաթղթերը կառավարությունը հաստատել է, առանց նկատելու ունենալու, որ այդ ջրագիծն անցնելու է Դվինի պարիսպի տակով: Մենք համոզեցինք այդ մարդկանց,  բերեցինք Երևան,  նախարարությանը նորից նամակ ուղարկեցինք,  ստացանք պաշտոնական թույլտվություն, ասացի, որ միայն Դվինի հանդակի միջով կարելի է  անցկացնել»:

Նա ընդգծեց, որ այսպես շարունակվելու դեպքում շուտով շատ բաներից ենք զրկվելու. «Գնացել եմ Եղեգիս, որտեղ հիանալի հուշարձաններ կան: Պարզվում է, որ որոշ բաներ ուղղակի անտեսված են: Ով որտեղ ուզի, ինչ ուզի կառուցում է, այդ ամենը ներկայացնում է  որպես Հայաստանի զբոսաշրջային տեսլական: Ամբողջ աշխարհը գիտի, որ զբոսաշրջությունը եկամտաբեր է, բայց նաև գիտի, որ զբոսաշրջությունը հակամիտված է մշակութային ժառանգությանը: Զբոսաշրջային տենդի պայմաններում պետք է այնպես անել, որ այդ պայմանները չթելադրեն նաև հուշարձանների ենթարկում զբոսաշրջությանը, այլապես վաղը ոչինչ չենք ունենալ ցուցադրելու համար»:

Համլետ Պետրոսյանը համամիտ է այն կարծիքին, որ մշակույթի նախարարության միավորումն այլ նախարարությունների վնաս հասցրեց մշակույթի ոլորտին:

«Մինչև միավորելը խնդիրները գոնե կարողանում էին ներկայացնել ոլորտի նախարարներին: Հիմա բոլորը կենտրոնացել է, նախարարը շատ ավելի հեռու, անհասանելի է դարձել: Ես ոչ թե վարչարարության քննադատությամբ եմ ուզում զբաղվել,  այլ ինձ  մտահոգում են իրական փաստերը:  Միանշանակ ասում եմ, որ մեր հուշարձաններն այսօր շատ ավելի աննախանձելի իրավիճակում են, որովհետև մի կողմից այդ ամենը հսկելու պետության հնարավորություններն թուլանում են, մյուս կողմից զբոսաշրջության զարգացման տակ կատարվում են զբոսաշրջային հեռանկարների զանազան իրականացնումներ, որոնք ուղղակի վնասում են հուշարձանը»,- ասաց նա:

Հնագետն ընդգծեց, որ հնարավոր է մշակութային ժառանգությունը պահպանել, եթե հստակորեն պահպանվի կարգուկանոն:

«Դեմոկրատական առաջընթացը շատ հաճախ արհամարհում է  գոյություն ունեցող կարգուկանոնը, և դա հանգեցնում է սրան»,- ասաց Հ. Պետրոսյանը:

Նա առաջարկում է ստեղծել կառավարությանն առընթեր, ինքնուրույն և ինքնաբավ մի մարմին, որը պետական մակարդակով կտնօրինի, կկառավարի, կվերահսկի մշակութային ժառանգության անխաթար պահպանությունն ու օգտագործումը:

«Ինչքան էլ փորձենք պետական միջոցներով պահպանել, մենք չենք կարողանալու, պետք է լինի քաղաքականության մի մասը, որը ենթադրում է  համայնքի, հասարակական կազմակերպությունների, գիտական հանրույթի ներգրավումն այդ պահպանության մեջ: Մինչև հուշարձանը չդարձնենք այնտեղ ապրող մարդկանց, նաև պատմամշակութային, սոցիալական, բիզնես կյանքի բաղադրիչը, մենք չենք հասնելու դրան»,- նշեց մշակութաբանը:

Համլետ Պետրոսյանի խոսքով, հաճախ են խոսում հայ ինքնության պահանության մասին. «Դարերի ընթացքում հայերի լինելության  ամենամեծ փաստարկը եղել է այն, որ Աստված է իրենց տվել այս երկիրը, իրենք են այս ամենի ժառանգորդը: Շատ ցավալի է ինձ համար, որ այսօր այդ ժառանգության ակնհայտ առաջնային նշանակությունը մեր ինքնության պահպանության գործում մոռացել են ոչ միայն առանձին մարդիկ, նաև մոռացել է պետությունը»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}