Արարատի մարզում կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետությանը 81 միլիոն դրամի վնաս է պատճառվել
ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ամփոփել է մարզի տարածքում այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, դրանց առնչվող քրեական գործերով շարժընթացի պատկերը։
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դրական արդյունքներ են ապահովվել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 59 դեպք, պետությանը պատճառված 81 միլիոն դրամի հայտնաբերում, որից վերականգնվել է 8 միլիոնը:
Մնացած մասը երաշխավորված է համապատասխան անձանց պատկանող գույքի կամ դրամական միջոցների նկատմամբ արգելանքի կիրառմամբ:
Դրական միտումներ են առկա նաև որպես խափանման միջոց կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուղղությամբ:
Մտահոգությունների և լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն են առաջացնում բնակարանային գողության նախականխման և կանխման, ինչպես նաև բացահայտման ուղղությամբ տարվող պայքարի անբավարարությունը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով մահացության դեպքերի ցավալի աճը:
2019թ. բնորոշ այս և այլ խնդիրների, դրանց լուծումների ուղղությամբ
իրականացված ձեռնարկումների վերաբերյալ մարզի դատախազի դիտարկումները՝ կից
տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին