Հանդիպակաց դուրս գալու հետևանքով զոհերի թիվն ավելացել է. Սերգեյ Ղահրամանյան
«Հանրապետությունում, հիմնականում մայրաքաղաք Երևանում, երթևեկության վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը։
Նա հայտնեց, որ պաշտոնապես Երևանում գրանցվել է 269 հազար մեքենա. «Սա միայն պաշտոնական թիվն է, սակայն Երևանի շրջապատող մարզերի բնակչությունը ամբողջ օրը երթևեկում են այստեղ։ Բացի սրանից՝ մայրաքաղաքում գտնվող բազմաթիվ մեքենաներ հաշվառված են մարզերում։ Այսինքն, եթե հանրապետությունում կա շուրջ 600 հազար ավտոտրանսպորտային միջոց, ինչ մասին վկայում է կնքված ԱՊՊԱ պայմանագրերի թիվը, այս 600 հազարից գրեթե 400 հազարը Երևանում է։ Վերջին տարիներին Երևանում նոր փողոց գրեթե չի բացվել՝ բացառությամբ Մոնթե Մելքոնայն պողոտայից, որը կարևորն նշանակություն ունի, բայց քանի որ կիսատ է, իր արդյունավետությունը շատ ցածր է։ Այդ պողոտայի ողջ ներուժը չի օգտագործվում»։
Ղահրամանյանի խոսքով, 2008 թվականից հետո մի շարջ միջոցների կիրառման արդյունքում, հաջորդ տարի զոհերի թիվը նվազեց 82-ով, իսկ մինչև 2016-ը՝ նվազեց 267` 407-ից։
«Կարելի է ասել, որ այս ընթացքում զոհերի քանակը նվազել է, իսկ մեքենաների թիվը՝ ավելացել։ Ի՞նչ պատահեց, որ վերջին երկու տարիներին և զոհերի թիվն ավելացավ, և մեքենաների։ Ազդող գործոնները տարբեր են՝ նախորդ տարի սկիզբ առած դեպքերից հետո հասարակության մի մասի մոտ ենթագիտակցական փոփոխությունները, մի մասը անութադրության, մի մասը՝ այլ խնդիրներով, ինչպես նաև կառավարության կողմից այս ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելը»։
ՀԿ ղեկավար ցավալի փաստի վրա արձանագրված տվյալ ևս ներկայացրեց. «Այն, որ այս տարի մի քանի ամիս նախորդ տարվա համեմատ զոհերի թիվը կրճատվեցին, դա հետևանք էր նրա, որ խախտումների պատճառով զոհեր են գրանցվում այն մարդկանց մոտ, ովքեր երթևեկության մեջ վատ վարքագիծ էին դրսևորում, և հետևաբար այդ թիվը կրճատվում է։ Ստացվում է խախտումներ անող մարդիկ զոհվում են և վատ վարքագիծ դրսևորողների թիվը պակասում է, սա ուղղակի ցավալի փաստ է»։
Նա նշեց, որ զոհեր գրանցող վթարները հիմնականում հետևանք են բարձրա արագության, խմածության, հանդիպակաց դուրս գալը, ինչի թիվը վերջերս ավելացել է։
«Այս տարի հանդիպակաց դուրս գալու հետևանքով զոհերի թիվն ավելացել է, ինչն արդյունք է ոստիկանության թվաքանակի չավելանալու։ Նորից գալիս ենք այն մտքին, որ մեքենաների թիվն ավելանում է, բայց ոստիկանական կարգախմների թիվը 2006-07 թվականներից փոփոխության չի ենթարկվել։ Ճիշտ է՝ հսկող սարքեր կան, բայց վարորդների մետ իմունիտետ է ավելացել դրանց նկատմամբ»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին