27-ամյա քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 20.10-ին, 27-ամյա մի տղամարդ ոստիկանություն կամավոր հանձնել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի, առանց համարի ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 163 փամփուշտ, ինքնաձիգի 6 դատարկ պահունակ և հայտնել, որ ներկայացրածը պատկանել է իր հանգուցյալ պապին։ Զենք զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին