Ինչու է կանանց հարցերով խորհուրդը ղեկավարում տղամարդ
Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի կանանց հարցերով խորհուրդ, որը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Խորհրդի կազմում ներառված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և այլ պաշտոնյաներ: Այսօր լրագրողները հետաքրքրվեցին նախարար Բաթոյանից, թե ինչո՞ւ է կանանց խորհրդի ղեկավարումը տրամադրվել տղամարդու՝ Տիգրան Ավինյանին, և ոչ թե կնոջ:
«Մենք կին վարչապետ կամ փոխվարչապետ դեռևս չունենք, իսկ այդ խորհուրդը միշտ ղեկավարել է վարչապետը կամ փոխվարչապետը»,- ասաց Զ. Բաթոյանը:
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կունենան այնպիսի իրավիճակ, որ քաղաքական գործիչները հավասար նաև կանայք կլինեն և այդ հարցը չի առաջանա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց