Պուտինն արգելել է սմարթֆոնների վաճառքը՝ առանց ռուսական ծրագրակազմի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է սարքավորումների, ներառյալ սմարթֆոնների և համակարգիչների վաճառքը, առանց նախապես տեղադրված ռուսական ծրագրակազմի: Համապատասխան փաստաթուղթը, ինչպես գրում է Lenta-ն, հրապարակվել է նախօրեին՝ դեկտեմբերի 2-ին, իրավաբանական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Ինչպես երևում է տեքստից, կառավարությունը կկազմի այն սարքերի ճշգրիտ ցուցակը, որոնց վրա անհրաժեշտ կլինի տեղադրել ռուսաստանյան ծրագրակազմ, ինչպես նաև հենց ծրագրերի ցանկը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից:Նոյեմբերին այդ փաստաթուղթը հաստատվել է Պետդումայի կողմից:
Ըստ նախաձեռնության հեղինակների, դա կնվազեցնի օտարերկրյա ընկերությունների կողմից չարաշահումների քանակը: Կառավարությունը նախկինում նշել էր, որ նման փոփոխությունները կբարձրացնեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում ռուսական ծրագրերի պահանջարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը