«Պռոշյանի պանթեոնում կատարվածը կարելի է համեմատել միայն Եռաբլուրում կատարված սրբապղծության դեպքի հետ»
Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոն մուտք գործող ճանապարհին տեղադրված սյուները, պարիսպներին և սյուներին ամրացված լուսի լապտերները, վանդալիզմի արդյունքում կոտրվել են։ Այս մասին ահազանգում են Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունից:
«Պռոշյանի պանթեոնում կատարվածը կարելի է համեմատել միայն Եռաբլուրում կատարված սրբապղծության դեպքի հետ, նման այլ դեպք՝ դժվար է հիշել։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, այս ամենը որակում է որպես վանդալիզմ, որի պատասխանատուն ներկայիս կառավարության ստեղծած բարձիթողի վիճակն է, կառավարական մակարդակով իրականացվող ու հովանավորվող, Արցախյան ազատամարտի հերոսների և ազատամարտիկների դեմ ատելության քարոզն իր տարաբնույթ դրսևորումներով և Հայաստանում ստեղծված ատելության ու անպատժելիության մթնոլորտով»,- նշված է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայտարարությունում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց