Ալեն Սիմոնյանի աներոջ փոխարեն Կենտրոնի թաղապետը տեղակալ է նշանակել իր ընկերոջը
Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանը նոր տեղակալներ է նշանակել։ Տեղակալներից մեկը՝ Նիկոլայ Սարիբեկյանը թաղապետի ընկերն է։
«Սիրելի ընկերներ,
Ինձ վստահվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Ամենայն պատասխանատվությամբ ստանձնում եմ այս կարևոր աշխատանքի լիազորությունների կատարումը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նորանշանակ մյուս տեղակալը Արմեն Ազիզյանն է։
Հիշեցնենք, որ նախկին թաղապետ Վիկտոր Մնացակայանի տեղակալներից մեկը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն էր՝ Ձոնիկ Մարգարյանը։
Քաղաքապետարանի կայքում փոփոխություններն առայժմ մասամբ են արվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին