ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դասեց սպառնալիքների շարքում
Լոնդոնում ՆԱՏՕ-ի լիագումար նիստի արդյունքում հաստատվել է պլան՝ ապահովելու Լեհաստանի և Մերձբալթյան երկրների ռազմական անվտանգությունը, իսկ Չինաստանի աճող ազդեցությունն աշխարհում միաժամանակ կոչվեց համագործակցության խորացման հնարավորություն և խնդիր:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքի երկրների պաշտպանական ընդհանուր ծախսերը հաջորդ տարի 2016-ի համեմատ կավելանան 130 միլիարդ դոլարով, իսկ 2024-ին՝ 400 միլիարդով: Այս մասին գրում է euronews-ը։
«ՆԱՏՕ-ում տարաձայնություններ եղել են դաշինքի գոյության ողջ ընթացքում: ՆԱՏՕ-ն 29 տարբեր երկիր է, Ատլանտյան երկու կողմերում՝ տարբեր պատմությամբ, աշխարհագրությամբ ու իշխանության գտնվող տարբեր քաղաքական կուսակցություններով: ՆԱՏՕ-ի ուժը կայանում է նրանում, որ մենք միշտ կարող ենք հաղթահարել այդ տարբերությունները և միավորվել մեր հիմնական առաքելությունների շուրջ՝ փոխադարձ պաշտպանության մեջ »,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի վերջնական հայտարարության մեջ ասվում է, որ «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են եվրոատլանտյան անվտանգության համար»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նրա խոսքով՝ առանց ՌԴ հետ մանրակրկիտ և պահանջվող երկխոսության, Եվրոպայում անվտանգությունն անհնար է:
Գագաթնաժողովի մասնակիցները ահաբեկչությունն՝ իր բոլոր դրսևորումներով, անվանել են դաշինքի համար մշտական սպառնալիք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին միջուկային զենքի վերահսկման խնդիրը համարել է ամենակարևորն այսօր ամբողջ աշխարհի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է