Տնտեսություն 11:38 06/12/2019 Հայաստան

Թադևոս Ավետիսյան. «Փիղը երկնեց և մուկ ծնեց» կամ հաստատվեց «Աշխատիր Հայաստան» ծրագիրը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է կառավարության կողմից երեկ հաստատված «Աշխատիր Հայաստան» ռազմավարությանը։

Նա գրում է. «Վերջապես՝ շուրջ երկու տարի մշակվելուց ու գովազդվելուց հետո, 2019թ. դեկտեմբերի 5-ին կառավարությունը հաստատեց «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունը (https://www.e-gov.am/sessions/, օրակարգի 29-րդ հարց):

Հանրության մեջ օբյեկտիվորեն ձևավորվել էր հավաքական սպասում հնգամյա այս ծրագրից, ըստ որի՝ այն պետք է դառնար «աղքատությունից դեպի արժանապատիվ աշխատանք» ճանապարհային քարտեզը:

Ցավոք, նորից արձանագրում ենք անհամապատասխանություն՝ ձևավորված հանրային սպասումների և այս դեպքում՝ արդեն հաստատված ռազմավարության:
Խոսքն էլ վերաբերում է գործող իշխանության հռչակած հեղափոխական հիմնարար թեզին՝ «աղքատությունը գլխից հանելուն և աշխատելուն»:   

Բերենք բնութագրական մանրամասներ: Կառավարության այս որոշմամբ սահմանվել է՝ «Աշխատիր Հայաստան» ռազմավարությամբ ապագա հինգ տարիների համար նախատեսված ծրագրերը պետական բյուջեից կֆինանսավորվեն, եթե տվյալ տարվա բյուջեում լինի այդ ծախսերի հատկացման հնարավորություն:

Ստացվում է՝ կառավարությունը չափելի որևէ պարտավորություն չի վերցնում իր ռազմավարության իրականացման հիմնական պայմանը՝ ֆինանսավորումն ապահովելու համար:
Ոչ ֆինանսական ցուցանիշների թիրախավորումը ևս որևէ աղերս չունի նախապես խոստացվածի հետ:
Փաստորեն, գործազրկության կրճատման և զբաղվածության աճի հեղափոխական խոստումները հենց ստացան թվային արտահայտություն և դարձան իշխանության համար չափելի պարտավորություն՝ «թռիչքայինից» դարձան «հազիվ սողացող»:

Մասնավորապես, «Աշխատիր Հայաստան» ռազմավարության հիմնական նպատակադրումներից է զբաղվածության ծրագրերի աջակցությամբ աշխատանքի տեղավորվածների թվի ավելացումը, որի համար էլ ապագա 5 տարիներին թիրախավորվել է տարեկան ընդամնեը 5 տոկոս աճ:
Պատկերն ամբողջացնելու համար բերենք հատկանշական ևս 2 ցուցանիշներ, որոնց մասին բազմիցս ենք հայտնել մեր առարկայական մտահոգությունները: 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը կազմել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս, իսկ 2019 թվականի փաստացի ցուցանիշներով չի գերազանցի 50 տոկոսը: Այսինքն՝ 2018-2019 թվականներին զբաղվածության պետական ծրագրերի թերակատարման հետևանքով մեծ թվով գործազուրկներ չեն ընդգրկվել պետական ծրագրերում և չեն տեղավորվել աշխատանքի: Հնարավորությունն արդեն կորցրած գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու համար նախատեսվող շահառուների տարեկան միջին թվի 125 տոկոսը:

Այլ կերպ ասած՝ աննախադեպ ցածր կատարողականների հետևանքով նախորդ 2 տարիներին կորցրած հնարավորությունը կվերականգնվի 25 տարի հետո՝ «Աշխատիր Հայաստան» ռազմավարության թիրախավորմամբ (զբաղվածության ծրագրերի արդյունքում աշխատանքի տեղավորվածների թվի ավելացում՝ տարեկան 5 տոկոսով): Այսպիսով, անհրաժեշտ կլինի իրագործել 5 հատ այսպիսի ռազմավարություն:

Գործող կառավարությունը կունենա արդյո՞ք այդքան ժամանակ, որ իր նախորդ 2 տարիների ձախողումների հետևանքները վերականգնի՝ զբաղվածության ծրագրերի իրականացման ոլորտում:

Այսքանից հետո մեղմ ասած զարմանալի են ռազմավարության մեջ ներառված «գնահատումները», որոնք վերաբերում են իրենցից առաջ իրականացվող զբաղվածության քաղաքականությանը: Ասենք օրինակ՝ ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանացել, զբաղվածության պետական ծրագրերը կա՛մ գրավիչ չեն, կա՛մ դրանց մասին իրազեկվածության մակարդակն է ցածր, առկա ծրագրերը մեծամասամբ թիրախավորում են սոցիալապես խոցելի խմբերին, մինչդեռ պետությունը պիտի սահմաներ այլ առաջնահերթություններ և այլն:
Նախորդ շրջանը գնահատելու պարագայում օբյեկտիվորեն անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդպես էլ անպատասխան մնացած բազում հարցերի, որոնք բազմիցս բարձրացրել ենք իշխանափոխությունից հետո՝

- 2018-2019 թվականներին զբաղվածության ծրագրերի աննախադեպ թերակատարումներն արձանագրվել են պատշա՞ճ ուշադրությամբ, թե՞ ...,
- զբաղվածության ոլորտի պատասխանատու և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողներն այս ընթացքում յուրաքանչյուր ամիս պարգևատրվել են օրենքո՞վ՝ կատարողական արդյունքների՞ համար, թե՞ ...,
- ծրագրերը գրավիչ դարձնելու, թե՞ ամեն գնով կատարողական ապահովելու համար է, որ այս ընթացքում հետևողականորեն վերացվում են ծրագրերի ռիսկերի կառավարման և հասցեականության ապահովման գործիքները,
- ամեն գնով կատարողական ապահովելու համար հիմա էլ նախատեսվում է վերացնե՞լ շահառուների առաջնահերթությունները, որոնք սահմանված են՝ ըստ աշխատաշուկայում գործազուրկների անմրցունակության, բա ու՞ր մնաց սոցիալական ներառական զարգացումը,
- ինչու՞ է պատասխանատու պետական մարմնի առաջարկով օրենքից հանվում ծրագրերի տարածքային բաշխման և թիրախավորման պահանջն այն դեպքում, երբ «Աշխատիր Հայաստան» ռազմավարության մեջ հիմնավորված է ծրագրերի բաշխման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ աշխատաշուկայի տարածքային առանձնահատկություններով պայմանավորված,
- ներկայումս որքանո՞վ են համակարգված ծրագրերի հանրայնացման աշխատանքները, իրազեկման ի՞նչ նոր քայլեր են արվել և որքանո՞վ է բարձրացել իրազեկվածության մակարդակը,
- գործող ծրագրերին ի՞նչ նոր ծրագիր է ավելացել,
- ինչու՞ են տարիներ շարունակ գործող ծրագրերը հանրությանը ներկայացվում՝ որպես նոր ծրագիր, ասենք օրինակ՝ անասնապահության աջակցության ծրագիրը, որը գործում է 2014 թվականից, սակայն 2019 թվականի նոյեմբերին կառավարության նիստում զեկուցվեց՝ որպես նոր ծրագիր,
- ինչու՞ են 2-3 տարով հետաձգվել զբաղվածության ոլորտի տեղեկատվական ապահովման կարևորագույն բարեփոխումները, որոնք մեկնարկել էին դեռևս 2016 թվականից և ձևավորված էին իրական նախադրյալներ՝ 2018 թվականին ավարտելու համար, ասենք օրինակ՝ զբաղվածության առցանց հարթակի մշակումը հետաձգվել է մինչև 2020 թվական, զբաղվածության պետական գործակալության տեղեկատվական ներքին համակարգը՝ 2021 թվական,
- զբաղվածության քաղաքականության փոփոխություններ նախաձեռնելիս դիտարկվում է՞ «մի՛ վնասիր» սկզբունքը, որն այս իրավիճակում առարկայական անհրաժեշտություն է,
- միջազգային անորոշ փորձ վկայակոչելով և թելադրված քաղաքական դրդապատճառներով մասնագիտական գնահատումներ կատարելիս՝ ծանոթացել ե՞ք զբաղվածության գործող մոդելի վերաբերյալ Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձր գնահատականին, ըստ որի՝ մեր երկրում ներդրված նոր ծրագրերը առաջարկվել են ԵԱՏՄ անդամ երկրներին:
Իսկ հուսադրողն էլ այն է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտում իշխանափոխությունից հետո ձախողված գոնե որոշ բարեփոխումներ վերաիմաստավորվել և ներառվել են «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունում:

Մասնավորապես, 2017 թվականին հաստատվել էր «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի հայեցակարգը: Դրա հիման վրա էլ մշակվել էր համապատասխան օրենքի նախագիծը, որը գտնվում էր քննարկումների փուլում և պետք է ընդունվեր 2018 թվականին:

Մյուսը՝ 2017 թվականին մշակվել էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ծավալուն նախագիծ: Շահագրգիռ լայն քննարկումների և միջազգային փորձագիտական եզրակացությունների հիման վրա այդ նախագիծը լրամշակվել և 2018 թվականի սկզբին ներկայացվել էր Ազգային ժողովի քննարկմանը: Նախագիծը բխում էր մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայից վեր հանված մի շարք խնդիրների լուծման օբյեկտիվ անհրաժեշտությունից: Ի դեպ, 2018-2019 թվականներին այս նախագծից առանձնացված մի քանի հոդվածներ ընդունվել են՝ որպես իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորների նախաձեռնություն:

Իշխանափոխությունից հետո ի՞նչ հիմնավորմամբ և ու՞մ թեթև ձեռքով հանվեցին շրջանառությունից օրենսդրական այս նախագծերը և հիմա ի՞նչ հիմնավորմամբ են դրանք կարևորվել և ներառվել «Աշխատիր Հայաստան» ռազմավարության մեջ:
Առաջիկայում ևս կներկայացնենք օբյեկտիվ այլ հարցեր և սրտացավ գնահատումներ՝ զբաղվածության պետական կարգավորման խորացող խնդիրներին վերաբերող»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}