Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով թուրք ուժայիններ են սպանվել
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 2 թուրք ուժային է սպանվել, 7-ը` վիրավորվել, գրում է ermenihaber-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել և գործարկել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ թուրք զինվորները տարածքում իրականացրել են ականազերծման և որոնողական աշխատանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին