Պաշտպան. Բարսեղ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում
«Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Նա գտնում է, որ ինքը հանցավոր արարք չի կատարել: Այդպես էլ կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բարսեղ Բեգլարյանի փաստաբան Նիկոլայ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարսեղ Բեգլարյանն ասել է, որ այսօր իրեն կանչել են Հատուկ քննչական ծառայություն:
«Մեղադրանքին ծանոթացանք, մեղադրանքը չի ընդունում, ցուցմունք հետագայում կտրվի, քննությունը կիրականացվի, ամեն ինչ իր տեղը կընկնի»,-հայտնեց փաստաբանը։
Հատուկ քննչական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։ Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Բարսեղ Բեգլարյան. Համոզված եմ՝ առաջադրված մեղադրանքը կեղծ է
- Ֆլեշի Բարսեղի գործն ուղարկվել է դատարան
- Մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց