Բրազիլիայի նախագահը բնապահպան Գրետա Թունբերգին «լակոտ» է անվանել
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ծաղրել է բնապահպան-ակտիվիստ Գրետա Թունբերգին այն բանից հետո, երբ նա հայտարարել էր բնիկ ամազոնացիների կողմից շրջանի անտառները պաշտպանելու փորձի մասին: Այդ մասին գրում է Lenta-ն։
«Թունբերգը նշել է, թե հնդկացիները մահացել են՝ պաշտպանելով Ամազոնի անտառները։ Զարմանալի է, թե մամուլն ինչքան մեծ ուշադրություն է դարձնում այս լակոտին (պորտուգալերեն՝ pirralha)», - ասել է Բոլսոնարուն։
16-ամյա Թունբերգը համարվում է գլոբալ բնապահպանական շարժման առաջնորդներից մեկը: Նա հայտնի դարձավ 2018թ․-ին Ստոկհոլմում պառլամենտի շենքի առջև իրականացրած միանձնյա պիկետից հետո, որի ընթացքում նա պահանջում էր պահպանել Փարիզի կլիմայի պայմանագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Գրետա Թունբերգը BBC-ի սուրբծննդյան հաղորդում կվարի
- Իսպանիայի իշխանությունները առաջարկում են օգնել Գրետա Թունբերգին
- Պուտինը քննադատել է շվեդ 16-ամյա բնապահպան Գրետա Թունբերգին
- Գրետա Թունբերգին հրավիրել են Պետդումա
- 16-ամյա բնապահպան Գրետայի կտրուկ ու հուզիչ ելույթը ՄԱԿ-ում. Ինչպես ե՞ք համարձակվում
- Գրետա Տունբերգը ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում
- Հռոմի պապ. Գրետա՛, չհանձնվես
- Շվեդ աշակերտուհուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ