Քաղաքական 12:52 12/12/2019 Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:

Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրության Ազգային Պատգամավորական ժողովի ատենապետ Խաչիկ Ճանելը և ատենադպիր Արետ Քարապուլութը պաշտոնական գրությամբ Վեհափառ Հայրապետին տեղեկացրել են ժողովի արդյունքների վերաբերյալ և հայցել Նորին Սրբության աղոթքն ու օրհնությունը նորընտիր Հայոց Պատրիարքի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորագրում ասված է.

«Ամենապատիվ Պատրիարք Սրբազան,
Գոհունակությամբ տեղեկացանք, որ Կ. Պոլսում գումարված համագումար ժողովը ձայների մեծամասնությամբ ընտրել է Ձեզ՝ որպես Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարք:

Հոգու բերկրանքով Սուրբ Էջմիածնից ողջունում և շնորհավորում ենք Ձեր ընտրությունը՝ բերելով եղբայրական Մեր սերը և զորակցությունը Ձերդ Ամենապատվությանը: Ուրախ ենք, որ երկարատև ընդմիջումից հետո Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռն օժտվեց նոր գահակալով:

Ծնվելով ու հասակ առնելով պոլսահայ ավանդաշատ համայնքում՝ Դուք մանկուց կրթվել ու դաստիարակվել եք աստվածսիրությամբ, եկեղեցասիրությամբ ու ազգասիրությամբ, որոնք բնորոշ հատկանիշներն են պոլսեցի հավատավոր Մեր ժողովրդի:

Գոհունակությամբ ենք անդրադառնում, երբ տարիներ առաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսաճեմ խորանի առջև ծնրադրումով, ստանձնեցիք եպիսկոպոսական բարձր իշխանությունը և նոր հանգամանքի մեջ շարունակեցիք տերունապատվեր Ձեր ծառայությունը՝ որպես Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ: Արդարև, Մայրավանքում անցկացրած Ձեր տարիները նշանավորվեցին արդյունաշատ գործունեությամբ: Շնորհիվ Ձեր հոգևոր, աստվածաբանական ու դաստիարակչական գիտելիքների՝ ունեցանք ճեմարանականների նոր սերունդ, ովքեր ծառայասեր ոգով այսօր սպասավորում են Մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում:

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը ուժ ու կարողություն պարգևի Ձեզ՝ ամենայն իմաստությամբ և բարձր պատասխանատվությամբ ստանձնելու Մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռի՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության hոգևոր առաքելությունը` ի պայծառություն Մեր Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն Կ. Պոլսի հավատացյալ Մեր ժողովրդի զավակների: Թող Տերը օգնական և զորավիգ լինի Ձեզ՝ շնորհելով քաջառողջ արևշատություն և հաջողություններ հոգևոր Ձեր ծառայության մեջ:

Սիրով սպասում ենք՝ որպես Կ. Պոլսի նորընտիր Պատրիարք Ձերդ Ամենապատվության անդրանիկ այցին ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:13
Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի՝ 20 մլն դրամ գրավի դիմաց. Փաստաբան
Փաստաբան Ամրամ  Մակինյանը դատական նիստի ավարտից հետո ներկայացրեց   ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Երևանում սպասվում է ձյուն
Հանրապետության տարածքում հունվարի   25-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
20:33
Երևանի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից
ՔԿ-ի լրատվության ծառայությունից հաստատել են լուրը, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանն ազատվել է զբաղեցրած...
Աղբյուր` Panorama.am
20:30
Բարձրագույն խումբ․ Հ16-րդ և 17-րդ տուրերի խաղացանկը
Ձմեռային դադարից հետո՝ փետրվարի 28-ին, կվերսկսվի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը։ ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է 16-րդ և...
Աղբյուր` Panorama.am
20:21
«Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել ԱՄՆ-ի նախագահից». Դավութօղլու
Թուրքիայի նախկին վարչապետ ու արտգործնախարար, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
20:16
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Համայնքային բյուջեների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ.ԱԺ պատգամավորը մտահոգված է
ԱԺ պատգամավոր  Սարիկ Մինասյանը Խորհրդարանում հնչեցրեց  ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցներին  վերաբերող հարցը: Մասնավորապես...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ալաշկերտը վարձակալել է Լոռիի հարձակվողին
«Ալաշկերտը» վարձակալել է «Լոռիի» նիգերիացի հարձակվող Սանդի Ինուսա Նգբեդեյին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը՝ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի,...
Աղբյուր` Panorama.am
19:59
Մխիթար Հայրապետյանը նամակ է հղել Բունդեսթագի իր գործընկերոջը` հայազգի երգչուհու հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
19:47
Գործադիրը գնում է ընդդիմության հնարավությունների սահմանափակման ճանապարհով.Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՝ պատասխանելով ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Եթե մյուս կողմը գտնում է, որ բանակցելու կարողությունը ունի, մենք առավել ևս պատրաստ ենք.Զ.Մնացականյան
ԱԺ-ի հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր  Սոս Ավետիսյանը ՀՀ ԱԳ  նախարար  Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց՝ ադրբեջանցի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը
Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
19:22
Քննարկվել են կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր
2020 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչական շենքում Արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ
 2019 թ. նոյեմբերի 21-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
Ի դեպ, կոմպոզիտորի ծննդյան օրը փոխվել է Լենինի պատճառով:
Աղբյուր` Panorama.am
18:54
Ջեքի Չանը մոդել է դարձել
Դերասանը ոչ միայն հանդես է եկել որպես մոդել, նաև մասնակցել է 2020 թ. աշուն-ձմեռ հավաքածուի ստեղծմանը:
Աղբյուր` Panorama.am
18:42
Սոմալին հրավիրել է Թուրքիային իր ծովային ջրերում նավթ որոնելու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոմալին Թուրքիային հրավիրել է իր տարածքային ջրերում նավթի որոնողական աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Թրիքոտ կաթով հնարավոր չի բարեկեցություն ստեղծել.վարչապետ
ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինայնն անդրադառնալով գյուղացիների դժգոհությանը, նշեց, որ Կառավարությունը գյուղոլորտում տարբեր ծրագրեր իրականացնում է,...
Աղբյուր` Panorama.am
18:33
Անցկացվել է կիրառման շրջանների տեղազննում
1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի հրամանատարի հետ տեղազննում է անցկացրել կիրառման...
Աղբյուր` Panorama.am
18:27
Փաշինյան. Կարծում եմ՝ Կուտոյանի ընտանիքը պետք է լիարժեք համագործակցի նախաքննության մարմնի հետ
«Շատ ցավալի դեպք է»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
18:21
Զելենսկին Պուտինի հետ հանդիպում է խնդրել Իսրայելում
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը, ով հունվարի 23-ին կայցելի Իսրայել, հանդիպումներ կունենա...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թել Ավիվում կմեկնարկի ձյուդոյի միջազգային «Գրան պրի» մրցաշարը
Իսրայելի Թել Ավիվ քաղաքում  հունվարի 23 –ին կմեկնարկի ձյուդոյի միջազգային  «Գրան պրի»  մրցաշարը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:04
Մալյանի դեմ ներկայացրած հայցադիմումը թերի լինելու պատճառով դատարանը վերադարձրել է Բադասյանին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Նախշքարյանը, ուսումնասիրելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դիմումն ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
17:58
ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի վարույթ է ընդունվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ  տասնմեկ անդամների հայցն ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
17:54
Վահե Եփրիկյան. Արդեն ուղղակի կրակում են
«Արդեն չեն բավարարվում դատարանները շրջափակելով, դատավորներին բութ գործիք համարելով, նրանց հասցեին ամենացածր արտահայտություններն անելով,...
Աղբյուր` Panorama.am
17:49
Փաշինյան. Կառավարությունը պատրաստ է մինչև հուլիսի 1-ը հետաձգել սպանդանոցներում պարտադիր մորթը
«Այո, և միանշանակ այո, պետք է անցնեն սպանդանոցային մորթի, քանի որ սա երկրի ստանդարտի, վարկանիշի հարց է»,-ի պատասխան «Իմ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ավինյանը՝ «Յուքոմի» «Բիլայնի» հնարավոր գործարքի մասին
«Հայտ է ներկայացվել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով «Յուքոմ» ըկերության կողմից «Բիլայն»...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ադրբեջանի և Պակիստանի «անսկզբունքային համագործակցությունը» հակամարտությունների հարցում
Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Իմրան Խանը։ Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունն այսօր լայն իմաստով մատահրավեր է Հայաստանի համար. Մնացականյան
Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունն այսօր լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}