Ղազինյան. Փաշինյանը խոստովանեց, որ կառավարությունում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ
Իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանն արձագանքել է կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմիջիայլոց, նախարարություններից թղթերը կառավարություն ներկայացվում են միայն նախարարների կամ պաշտոնակատարների ստորագրությամբ:
Ճիշտ ե՞մ հասկանում, որ Փաշինյանն այսօր խոստովանեց, որ այս կառավարության կազմում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ, որոնք ղեկավարում են «հակահեղափոխական» պետական կառավարման համակարգ:
Սպասենք Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության վերաբերյալ գնահատականներին»։
Հիշեցնենք, որ գործադիրի նիստում վարչպետը բարկացած հայտարարեց. «Եկեք լուրջ դեմքերով ըտենց ձև չանենք, որ մենք էսօր պետական կառավարման համակարգում ունենք էդ պոտենցիալը՝ ռազմավարությունները մշակելու համար։ Մեկ-Մեկ նախարարություններից թղթեր ա գալի, կարդում ես, ասում ես՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել»։