Գորբաչովը ԱՄՆ-ին մեղադրել է ռազմական գերակայության ձգտելու մեջ
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ դուրս գալով միջուկային զենքի կրճատման և վերահսկման մասին պայմանագրերի համակարգից՝ Միացյալ Նահանգները ձգտում է միակողմանի ռազմական գերակայության, սակայն, ըստ քաղաքական գործչի, այս նպատակը վտանգավոր է և անհասանելի: Այս մասին Գորբաչովն ասել է ճապոնական «Asahi» թերթի հետ հարցազրույցում: Այս մասին գրում է Tass-ը։
«ԱՄՆ-ի՝ պայմանագրերից դուրս գալու հիմքում ընկած է նրանց ցանկությունը՝ ազատվել ռազմական ոլորտում որևէ սահմանափակումից և բացարձակ ռազմական գերակայություն սահմանելը։ Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում մեկ ուժի հեգեմոնիան անհնար է։ Եթե անվտանգության ոլորտում կա անկայունություն, ապա սպառազինությունների նոր մրցավազքի արդյունքում ամբողջ աշխարհի քաղաքականությունը կխորտակվի անարխիայի և անկանխատեսելիության մեջ: Դա կվնասի բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի անվտանգությանը»,-ասել է Գորաչովը:
Ըստ Գորբաչովի, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է վերսկսեն երկխոսությունը միջուկային զենքի հարցերով և շարժվեն դեպի միջուկային զենքից ազատ աշխարհ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ