Իրավունք 14:40 09/01/2020 Հայաստան

Սեյրան Օհանյանի փաստաբան. Ի՞նչ է ի հայտ եկել, որ «Յոթի գործով» տղաներին վերագրվող գործողությունները դուրս են մնացել հանցակազմի տարրից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ նստավայրում նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Դատավորը հայտարարեց՝ նիստից անմիջապես առաջ դատարանը գրասենյակից ստացել է տեղեկություն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին։

«Դատարանը դեռևս չի ստացել ու չի հասցրել ծանոթանալ միջնորդությանը»,-ասաց Դանիեբեկյանը։

Ալումյանը կարծիք հայտնեց, որ լավ կլինի առաջինը քննարկեն ինքնաբացարկի միջնորդությունը, ապա նոր քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի  նիստն ընդմիջվել էր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության քննարկմամբ։ Դատավոր Աննա Դանիբեկյանի՝ արձակուրդում լինելու պատճառով ավելի քան մեկ ամիս դատական նիստ չի կայացել։

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն առաջարկեց նիստը հետաձգել, քանի որ ինքը ժամը 15-ին Ավան նստավայրում մեկ այլ դատական նիստի է, որտեղ քննարկվելու է իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը։

Դատախազ Բաղդասարյանն առարկություն ներկայացրեց, ասաց, որ տասը պաշտպաններից յուրաքանչյուրը կարող է այլ նիստի լինի, ինչի հետևանքով նիստն անընդհատ կձգձգվի։ Մեղադրող կողմը դեմ էր, որ նախորդ քննարկումը կիսատ թողած նոր միջնորդություն քննարկեն։

Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց միջնորդություն, վկայակոչեց «Յոթի գործ»-ը, որը կարճվել է։ Նա նկատեց, Քր. Օր.-ի նախկին 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիությանը։

«Հին (Քրեական օրենսգրքի 300 հոդված) և նոր օրենքների՝ 300.1 հոդվածի հետ կապված կարևոր է այն հանգմանքը, որ երկու դեպքում էլ գործողությունները տեղի են ունեցել հին օրենքի գործողության ժամանակ, երկու դեպքում էլ մեղադրանքը վերաբերում է Սահմանդրական կարգը բռնի տապալելուն, ընդ որում, եթե «Յոթի գործում» որպես նպատակ նշված էր իշխանությունը զավթելու ու յուրացնելու դիտավորությունը, ապա այս դեպքում նման դիտավորության ու նպատակի մասին անգամ  խոսք չկա։

Հիմա հարց է ծագում, եթե նոր օրենքը նոր հանցակազմ չէ, հին օրենքով նախատեսված  հանցակազմն է, պարզապես ավելի հստակեցված ու բարենպաստ, ինչը իմ կարծիքով, ակնհայտորեն ոչ բարենպաստ է, ապա ի՞նչ բարելավում է  կատարվել, ի՞նչ նեղացում է կատարվել, բարենպաստ ի՞նչ տարր է ի հայտ եկել, որ «Յոթի գործով» տղաներին վերագրվող գործողությունները դուրս են մնացել հանցակազմի տարրից, և այդ պատճառով է դատախազությունը նրանց մեղադրանքից հրաժարվել։

Երկու դեպքում էլ խոսք է գնում բռնությամբ սահմանադրակական կարգը տապալելու մասին, հիմա ի՞նչ փոխվեց, որ այդ տարրը դուրս եկավ։ Այսինքն, գնում ենք խտրականության»,-մասնավորապես ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Մեդվեդևը հայտնել է, որ COVID-19- ի դեմ պայքարը դեռ չի ավարտվել
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը չի ավարտվել, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց դեպքերի անկման միտում կարող է նկատվել ամբողջ երկրում,...
Աղբյուր` Panorama.am
20:24
«Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն
Օգոստոսի 13-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի նախագահությամբ տեղի է ունեցել  ընդլայնված...
Աղբյուր` Panorama.am
20:18
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է օրերս Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
20:12
Սննդի շղթայի կազմակերպություններից միայն մեկում է խախտում արձանագրվել. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի...
Աղբյուր` Panorama.am
20:05
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 66063 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով՝ օգոստոսի 12-ի դրությամբ իրականացվել է 66063 ստուգում, որից միայն 660-ը՝  նշված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպանը
Սերբիայում, Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայի Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է` խոշոր գումարներ յուրացնելու և բյուջետային...
Աղբյուր` Panorama.am
19:47
ՈՒԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը
ՈՒԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ «Խորհրդակցելով ՈՒԵՖԱ-ի անդամ 55...
Աղբյուր` Panorama.am
19:40
Գյումրու ԱՏԳ կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ադրբեջանից հայտնում են՝ Ալիևը մտահոգված է
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը ներկայացրել է հաղորդագրության իրենց վարկածը Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև...
Աղբյուր` Panorama.am
19:23
Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի աշխատանքից
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Ինչպես նշված է...
Աղբյուր` Panorama.am
19:16
Զավեշտալի են Հայաստանի պարտության մասին Հասանովի խոսքերը․ դեսպան
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը  սերբական «Դանաս» օրաթերթում հրապարակել է հոդված՝ ի պատասխան Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
19:05
Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածները գերակշռում են. «Մեդիա պաշտպան»
2020 թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու...
Աղբյուր` Panorama.am
18:57
Կանաչ գոտիների անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են. ԲԸՏՄ
Օգոստոսի 13-ին նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով իրականացված ուժեղացված կրկնայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Լեհ լրագրողը՝ Տավուշում ու Արցախում
Լեհ լրագրող Վիտոլդ Ռեպետովիչը (Witold Repetowicz) նկարահանումներ է իրականացրել Տավուշում և Արցախում: «Defence24.pl» լրատվականում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Իլոն Մասկն օգնություն է առաջարկել Բելառուսին
«Tesla»- ի և «SpaceX»- ի հիմնադիր Իլոն Մասկը պատասխանել է «Թվիթթերի» օգտատերերի մեկնաբանություններին՝ կապված...
Աղբյուր` Panorama.am
18:30
Քսանից ավելի երկիր հետաքրքրված է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով
Ավելի քան 20 երկրներ ցույց են տվել «գործնական հետաքրքրություն» Ռուսաստանի ստեղծած կորոնավիրուսային պատվաստանյութերի նկատմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:22
Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրգործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Մեկնարկում է բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ օգոստոսի 16-ին կմեկնարկի ՀՀ կանանց բարձրագույն խմբի առաջնությունը՝  6 թիմերի մասնակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
18:05
Բիթլիսում թուրք ուժայինները PKK-ի 3 զինյալի են սպանել
Ներկայիս Թուրքիայի արևելյան Բիթլիս (Բաղեշ) նահանգում թուրքական ռազմաօդային ուժերի աջակցությամբ Ժանդարմերիայի ջոկատների կողմից իրականացված...
Աղբյուր` Panorama.am
17:58
ԵՄ դեսպանները ծաղիկ են խոնարհել Մինսկում ցուցարարի զոհվելու վայրում
Եմ անդամ երկրների դեսպանները, Բելառուսում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Մինսկի այն վայրում, որտեզ զոհվել է բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:52
ՇՎՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Արարատ և Վեդի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայ արագավազորդներն ու ցատկորդները սեպտեմբերին կմեկնեն Թուրքիա և Ռումինիա
Կորոնավիրուսի պատճառով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները շարունակում են չեղարկել կամ հետաձգել օրացուցային մրցաշարերը։ Իսկ ահա Բալկանյան...
Աղբյուր` Panorama.am
17:37
Արձանագրվել են գերբեռնված տրանսպորտային միջոցներ
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և  Ոստիկանության աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը կարող է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան
Սեպտեմբերի սկզբին կվերսկսվեն ՌԴ-ից հարևան երկրներ ուղևորափոխադրումներ իրականացնող օդային փոխադրումները, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:23
Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում
Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության 100 Մբիթ/վրկ գերարագ ինտերնետին կարող են միանալ Նորք-Մարաշ և Շենգավիթ համայնքների բնակիչները:...
Աղբյուր` Panorama.am
17:14
Միքայել Ադամյանն ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում օգոստոսի 13-ին անցկացվել է  հոգաբարձուների խորհրդի նոր...
Աղբյուր` Panorama.am
17:06
Defense News․ Կոնգրեսը 2 տարով սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
Ամերիկացի 4 կոնգրեսականների  (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես )  նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Մինսկում զինված անձինք արգելափակել են «Յանդեքս»-ի գրասենյակները
Մինսկում անհայտ զինված անձինք եկել են «Յանդեքս»-ի գրասենյակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։...
Աղբյուր` Panorama.am
16:38
Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 դրամի չափով
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝  այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության լեյտենանտին ազատել են աշխատանքից
Ոստիկանության լեյտենանտ Հայկ Սարգսյանն ահազանգում է՝ իրեն  կադրերի ռեզերվ են ուղարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի էջում արված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}