Նախարար. Մանկալքության կանխարգելման թեմայով վերապատրաստվելու են Երևանի ու մարզերի բուժհաստատությունների անձնակազմերը
«Բարի մամա» ՀԿ հիմնադիր նախագահ Մարինա Ադուլյանը «Բարի տնակ» ներառական կենտրոն այցելած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է կենտրոնի արձանագրած հաջողությունները։
Մ. Ադուլյանը կարևորել է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, ինչպես նաև լքված երեխաների և կենսաբանական ծնողների վերամիավորմանը նպաստելու՝ կենտրոնի առաքելությունը։
«Այս մեկ տարվա ընթացքում մշակվել է առողջական խնդրով երեխա սպասող ռիսկային խմբի հղիների հետ աշխատելու մեխանիզմ, ստեղծվել է մանկալքության գծով թեժ գիծ` հատուկ հղիների և այն ընտանիքների համար, որոնք ունեն հոգեբանական աջակցության կարիք: Երևանում, Շիրակի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կազմակերպվել են մի քանի միջոցառումներ և իրականացվել է քարոզարշավ՝ հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու նպատակով, վերապատրաստվել և համալրվել է «Բարի մամա» ՀԿ արագ արձագանքման խումբը»,- նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ՀԿ-ի հետ մեկ տարվա համագործակցության արդյունքներն ամփոփել է նախարար Բաթոյանը։
Նրա խոսքով, առաջիկա ամիսներին մանկալքության կանխարգելման և ծնողներին երեխայի առողջական խնդիրների մասին տեղեկացնելու նրբությունների թեմայով վերապատրաստվելու են Երևանի, Շիրակի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բուժհաստատությունների անձնակազմերը:
Նախարարը նշել է, որ այս նպատակներից մի քանիսը իրականություն դարձնելու համար նախաձեռնությանը միացել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
Հարակից հրապարակումներ`
- Նունե Սարգսյան. Բարի տնակն ինձ համար հայտնագործություն էր
- Բարի տնակում ծերանոցի տատիկ-պապիկները հանդիպեցին մանկատան երեխաներին
- Panorama.am-ի «Բարի մաման» արժանացավ «Թվապատում»-ի երկրորդ մրցանակին
- Բարի մաման
- Երբ բոլորը «Բարի տնակ»-ում են
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին