Հասարակություն 15:20 21/01/2020 Հայաստան

Սպանդանոցներ. Ռեֆորմը պետք է, բայց խնդիրները լուծելուց հետո

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Կենդանիների սպանդանոցային պարտադիր մորթի դեմ օրեր շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները դեռևս միասնական պահանջ չունեն։

Նրանց մի մասը  տարբեր՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմնավորումներով պահանջում է չեղարկել պարտադիր մորթի պահանջը, մյուսներն առաջարկում են հետաձգել այն՝ քանի դեռ նոր սպանդանոցներ չեն կառուցվել,  մի մասն էլ  ընդգծում է՝ պարտադիրի պահանջ դնելուց առաջ պետք է բավարար թվով սպանդանոցներ ստեղծվեին։

Հունվարի 15-ին, երբ ուժի մեջ մտավ սպանդանոցային պարտադիր մորթը, հանրապետության տարածքում ընդամենը 22 սպանդանոց կար, ընդ որում՝ Տավուշի ու Վայոց Ձորի մարզերում՝ մեկական։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի հետ կապերի  պատասխանատուն այսօր տվյալներ հրապարակեց, ըստ որի, հունվարի 21-ի դրությամբ հանրապետությունում արդեն 38 գործող սպանդանոց կա։

«Վաղն արդեն ավելի շատ կլինի. 20-ը ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման։ Մի երկու ամիս հետո որևէ սպանդանոց որևէ գյուղից 30 կմ-ից հեռու չի լինելու։ Կենդանին տեղափոխվելու է անվճար»,-նշել է Անուշ Հարությունյանը։

Տեսչական մարմնից հիշեցնում են, որ սպանդանոցները խոզերի սպանդն իրականացնելու են առավելագույնը 5000, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 3500, իսկ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 10000  դրամով: Իսկ կենդանի  կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա կիրականացվի անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով։

Այն, որ սննդամթերքի անվտանգ լինելը բխում է սպառողի շահերից, վիճելի չէ, այլ հարց է, թե անվտանգ դառնալու ճանապարհին միսն ինչքան կթանկանա, թանկանալուց հետո էլ ի՞նչ սպառում կունենա։ Բողոքող մսավաճառները սպառնում են՝ միսը թանկանալու է, անասունների թիվը կրճատվելու է, իրենք էլ արտագաղթելու են։  ՍԱՏՄ-ն լավատես է՝ էժանանալու է։

Չնայած փոփոխությունները շատ դեպքերում դժվար են ընդունվում, այս պարագայում  մի բան հստակ է՝ հանրային իրազեկման, նախապատրաստական աշխատանքները բավարար մակարդակով չեն իրականացվել։

Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը  պնդում է, սպանդանոցային մորթն այլընտրանք չունի։ Դրա արդյունքում լուծվելու  են  կենդանական ծագման մսի անվտանգության, շուկայում վաճառվող մսի հետագծելիության հարցերը։

«Երբ շուկայում հետտոնական շրջանում հայտնաբերվեց գողացված ավանակի ու ձիու միս, ես նշում էի, երբ չկա կենդանիների հետագծելիություն, մորթն իրականացվում է  բակերում ու տեղափոխվում առաջին իսկ մեքենայով, մենք բախվելու ենք այս խնդիրների հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

Նա նաև նկատում է, սա շատ կարևոր քայլ է հիվանդությունների տարածման կանխարգելման առումով։ Օրինակ, շատ հիվանդություններ մորթի ժամանակ արյան հետ հողում սպորները բազմանում են և այնտեղ կարող են պահպանվել նույնիսկ հարյուր տարի՝ ստեղծելով տվյալ հիվանդության նկատմամբ անապահով զոնա։

«Սա այն բացառիկ դեպքն է, որ այլընտրանք չկա։ 21-րդ դարում չի կարելի բակային սպանդ իրականացնել, որևէ այլ ալտերնատիվ դրա համար աշխարհը չունի»,-ասաց նա։

Ի դեպ, եվրոպական ու ոչ միայն երկրների փորձն ուսումնասիրած գիտնականը ընդգծում է, որ սպանդանոցները նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը, այնտեղ մորթի դեպքում  հնարավորություն կա կոնսերվացնել արժեքավոր մթերքներ, ինչպիսին է կենդանու արյունը, որն օգտագործվում է օրինակ, արյունային երիշկեղենի, տեխնիկական սոսնձի արտադրության համար, կարելի է պահպանել աղիները, որն օգտագործվում է երշիկի, նրբերշիկի ատադրության մեջ։

«Հումքի պահպանելու, վերամշակելու դեպքում մենք ստիպված չենք լինի բնական թաղանթ ներկրել։ Դա էլ իր հերթին կբերի արժեշղթայի զարգացման»,-մանրամասնեց Պիպոյանը։

Իսկ մինչ այդ, այսօր կան դժգոհողներ ու պետություն, որը որևէ կերպ չի արձագանքել նրանց։ Սննդագետն այսպես է պատկերացնում խնդրի լուծումը, պետք է ստեղծվեն աշախատանքային խմբեր, որոնք կհանդիպեն շահառուների տարբեր խմբերի հետ,  համայնք առ համայնք կծանոթանան խնդիրներին։

«Տեղեկատվության պակասը կարող է մանիպուլյացիաների տեղիք տալ, պարզ բացատրեմ, շատ դալալներ կարող ենք օգտվել ստեղծված իրավիճակից, գան գյուղացուն ասեն, սպանդանոցում մորթը 40 հազար դրամ է։ Ամեն ինչ նրանք անելու են, որ գյուղացի-շուկա շղթայից դուրս չմնան։

Պետությունը պետք է գնա կանգնի գյուղացու կողքը, տեղեկացնի գների մասին, որ որևէ մեկը չփորձի մանիպուլյացիա անել»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ պարտադիր մորթին պետք է գնալ քայլ առ քայլ, անհրաժեշտության դեպքում որոշ  մարզերի համար հավելյալ ժամանակ տրամադրել։

Նա պնդում է՝ իր համար անընդունելի է  ռեֆորմից հետ կանգնելը, հրաժարվելը, սակայն այն պետք է ներդնել այն մարզերում, որտեղ կիրառումը կարելի է ապահովել, իսկ որտեղ կան խնդիրներ, դրանք պետք է դրանք քարտեզագրվեն ու արագ լուծումներ տրվեն։

 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}