Զելենսկին Պուտինի հետ հանդիպում է խնդրել Իսրայելում
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը, ով հունվարի 23-ին կայցելի Իսրայել, հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենի հետ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Սակայն, ըստ Կրեմլի խոսնակի, Ռուսաստանի առաջնորդը շատ քիչ ժամանակ կունենա մանրամասն խոսակցությունների համար:
«Այցը շատ հագեցած է, և եթե լինեն առանձին հանդիպումներ, ապա միայն ոտքի վրա և շատ կարճ կլինեն»,- նշել է Ուշակովը։
Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ «խնդրանքներ Պուտինի հետ հանդիպումների համար եղել են, այդ թվում ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկուց։