Հասարակություն 17:21 23/01/2020 Հայաստան

Կառավարությունն իջեցրել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թվականին ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների վճարման գործընթացը կարգավորելու նպատակով: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր տարի պետք է սահմանի ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը:

Հաշվի առնելով աղքատության դեռևս բարձր մակարդակը, եկամուտների բաշխվածության անհավասարության բացասական դինամիկան, գործող ծրագրի ազդեցությունն աղքատության մակարդակի վրա՝ որոշմամբ առաջարկվում է պահպանել ՀՀ 2020 թ. պետբյուջեով նախատեսված նպաստառու ընտանիքների թվաքանակը և նպաստի չափ, այդ թվում երեխաներին տրվող հավելումները: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2020 թ. համար ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը սահմանել 28.00՝ 30.00-ի փոխարեն:

«2019- 2020 թվականների ընթացքում բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը, ինչպես նաև 2020 թվականից արդեն՝ միջին կենսաթոշակի չափը, նվազագույն աշխատավարձի չափը, հուլիսից՝ երեխաների ծննդօգնության գումարը կավելանա, ինչպես նաև 2 տարեկան երեխաներին տրվող խնամքի նպաստը: Այս եկամուտները, թեկուզ փոքր չափով, բայց ազդեցություն են ունենալու ընտանեկան նպաստի համակարգի վրա: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ սահմանային միավորի մեծությունը նույնը թողնելու դեպքում, նպաստի իրավունքը կկորցնի շուրջ 11 հազար ընտանիք՝ իրենց 45 հազար անդամներով: Ուստի, դա կանխելու նպատակով առաջարկվում է իջեցնել ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը: Արդյուքնում 11 հազար մարդ կպահպանի նպաստի իրավունքը և, ըստ կանխատեսումների՝ համակարգ մուտք կգործի շուրջ 1000 ընտանիք»,-ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սահմանային միավորն իջեցնելով, այդ ընտանիքներին տրվում է նպաստ ստանալու հնարավորություն.

«Այսինքն՝ թոշակը մի քիչ ավելանում է, նրանց անապահովության միավորը նվազում է և նրանք նպաստի համակարգից դուրս են հայտնվում: Մենք հիմա, որպեսզի դա տեղի չունենա, նպաստի համար անհրաժեշտ միավորները իջեցնում ենք՝ 30-ից դարձնելով 28: Սրա արդյունքում ոչ միայն այդ 11 հազար ընտանիքն պահպանում է նպաստ ստանալու հնարավորությունը, այլ ևս 1000 ընտանիք է ընդգրկվում համակարգում: Ես կարծում եմ, որ սա շատ ճիշտ որոշում է: Մենք ընդհանուր առմամբ անընդհատ նպաստի գործող համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք ենք ցուցաբերում, բայց նաև մեր նախանշվող բարեփոխումներից առաջ շատ կարևոր է, որ այս քայլերով, այս անցումային ժամանակաշրջանում հնարավորություն տանք, որպեսզի ոչ միայն նպաստառու ընտանիքները, այլև ընդլայնված ևս 1000 ընտանիք ադապտացիոն մի շրջան անցնեն»:

Սակայն, վարչապետի խոսքով, այդ ընտանիքները պետք է իմանան, որ նպաստով երբեք ոչ մի ընտանիք աղքատությունը չի հաղթահարելու:

«Ձգտել շարունակել մնալ նպաստի համակարգում՝ նշանակում է ձգտել շարունակել մնալ աղքատ ընտանիքի կարգավիճակում: Եվ մենք ասում ենք, որ այն ընտանիքները, որոնց անդամները աշխատունակ են, նրանց համար աղքատությունը հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ աշխատանքը, որի համար մենք պետք է ստեղծենք բոլոր՝ և՛ հարկային, և՛ վարկային, և՛ կրթական պայմանները: Այս համակարգի զարգացման արդյունքում, երբ աշխատունակ մարդիկ մեր աջակցությամբ սկսեն իրենց կարիքները հոգալ, սա մեզ հնարավորություն կտա, որ անաշխատունակ մեր հայրենակիցների սոցիալական կարիքներն ավելի արդյունավետ կարողանանք սպասարկել»,-ընդգծել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այս որոշմամբ փաստորեն ապահովվում է անցնցում անցումային շրջանը:

Զարուհի Բաթոյանը մանրամասներ է ներկայացրել նաև «Նպաստ+» ծրագրի ընթացքի վերաբերյալ և նշել. «Գյուղատնտեսական աշխատանքով, անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն էր ընձեռվել 25 ընտանիքի: Մենք առաջին մոնիթորինգն ենք իրականացրել 15 համայնքներում, որտեղ որևէ խախտում և որևէ անհամապատասխանություն չենք գրանցել: Հակառակը՝ բնակինչերն իրենց գոհունակությունն են հայտնում, և գրեթե բոլորն առաջարկ են ներկայացնում՝ այս ծրագրերն ընդլայնելու և պահպանելու: Այսինքն՝ ոչ թե մեկանգամյա ծրագիր իրականացնելու, այլ այն դարձնելու լայնածավալ պետական քաղաքականություն»:

Նիկոլ Փաշինյանը ևս ընդգծել է այդ ծրագրի կարևորությունը և նշել. «Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ճիշտ ըմբռնեն, թե մենք ինչի համար ենք դա անում: Դա անում ենք, որպեսզի իրենք դուրս գան աղքատության նպաստի համակարգից: Մենք դա անում ենք, որպեսզի իրենք աշխատանքով կարողանան իրենց ընտանիքի կարիքները բավարարել: Ուզում եմ ասել, երբ ասում են շարունակական լինի, այո՛, մենք պատրաստ ենք, որ այս ծրագիրը շարունակական լինի, բայց այն պետք է նաև հիմնված լինի արդյունքների վրա»:

Վարչապետի գնահատմամբ՝ անհրաժեշտ է վերլուծության արդյունքում հասկանալ, թե ծրագրից օգտվող քանի ընտանիք է դուրս գալիս նպաստի համակարգից, քանիսն են հայտարարագրում, որ կառավարության աջակցությամբ աղքատությունը հաղթահարել են և այսուհետ իրենք կհոգան իրենց ընտանիքի կարիքները:

«Ինչքան շատ լինի այդպես վարվող քաղաքացիների թիվը, ինչքան շատ մարդ դուրս գա նպաստի համակարգից - ընդ որում մենք նպաստը մեկ տարով բոլոր դեպքերում պահպանում ենք և այդ մարդկանց ժամանակ ենք տալիս, որպեսզի դուրս գան նպաստի համակարգից - այնքան մեծ միջոցներ կտրամադրենք այս խնդիրը լուծելու համար: Այդ մարկանց պետք է նաև խրախուսել, որ նրանք հաջորդ փուլով ներգրավվեն «խելացի անասնագոմերի» ծրագրի մեջ: Այսինքն՝ մենք մարդկանց պետք է զարգացման տրամաբանության մեջ դնենք և ոչ թե ինչ որ, մի ստատիկ վիճակ պահելու»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}