ԱՄՆ-ում տուն են փնտրում «աշխարհի ամենավատ կատվի» համար
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի կենդանիների ապաստարանը տեր է փնտրում «աշխարհի ամենավատ կատվի» համար, որի անունը Պերդիտա է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտարարության մեջ նշված է, որ կատուն սիրում է թաքնվել անկյուններում, վախեցնել մարդկանց և խաբել ապաստարանի աշխատակիցներին, հիվանդ ձևանալ։
Պերդիտան չի սիրում գրկախառնություններ, կատվի ձագեր, երեխաներ, Սուրբ Ծնունդը և Disney ընկերության ֆիլմերը։ Կատվի համար փնտրում են իր նման «սոցիալապես չհամակերպվող» տիրոջ, որը հարգում է անձնական տարածքը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին