Կյանքից հեռացել է ռուս ամենատարեց վիրաբույժը
93 տարեկանում մահացել է Ռուսաստանի ամենատարեց վիրաբույժ Ալլա Լեվուշկինան։ Նա մահացել է հունվարի 23-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հայտնի վիրաբույժը առողջական խնդիրների պատճառով 2018-ին դադարեցրել էր հիվանդանոցում աշխատանքը։ Լեվուշկինան 67 տարի աշխատել է որպես վիրաբույժ, և այդ ընթացքում իրականացրել է ավելի քան 10.000 վիրահատություն:
2014 թվականին նրան շնորհվել է մրցանակ՝ մասնագիտության հանդեպ ունեցած բացառիկ հավատարմության համար։
Լեվուշկինան մինչև կյանքի վերջ հավատարիմ մնաց երդմանը, փրկեց հազարավոր կյանքեր։
«Բժիշկ լինելն ուղղակի մասնագիտություն չէ, դա կենսակերպ է: Եթե ես թոշակի անցնեմ, ապա էլ ո՞վ է վիրահատություններ անելու»,- իր հարցազրույցներում ասել է վիրաբույժը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին