Հասարակություն 15:35 28/01/2020 Հայաստան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Ո՞նց դաստիարակի եկեղեցին, երբ դաստիարակելու հնարավորություն չեք տալիս

«Հայ եկեղեցու պատմությունը ոչ ոք չի բաժանում հայ ժողովրդի պատմությունից: Դասագրքի նպատակն էլ հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից բաժանելը չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Մենք խնդրեցինք սրբազան հորը մեկնաբանել հունվարի 25-ին Կապանում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարծիքը. «… պատկերացնում եք այս գաղափարի հեղինակի տրամաբանությունը՝ բռնել եկեղեցու պատմությունը տարանջատել ազգի և պետության պատմությունից և առանձին դասավանդել: Սա ի՞նչ է, եթե ոչ քայքայիչ գործունեություն, ազգի ինքնության դեմ վարվող նեղ մերկանտիլ քաղաքական նպատակներով տարվող գործունեություն»:

Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ընդգծեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» անվան ներքո ոչ միայն եկեղեցու պատմությունը դասավանդելն է, այլ ամբողջ քրիստոնեական արժեքների փունջը, այսինքն Աստվածաշնչին, Սուրբ գրքին ծանոթություն, եկեղեցու դավանության, ծեսերի, քրիստոնեական  բարոյագիտության հետ կապված  խնդիրներ, քրիստոենական բարոյագիտություն, որոնք «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ ներառված չեն:

«Հայ եկեղեցին, հայ եկեղեցու ողջ մշակույթը, ժառանգությունը որպեսզի երեխային հասու լինի, ընտրված է «Հայ եկեղեցու պատմություն» վերնագիրը,  այսինքն «Հայ եկեղեցու պատմություն» դասագիրքը միայն թվեր, փաստեր չեն: Մի երկու տարեթվեր, փաստեր կան, որոնք կարելի է վերանայել, տեսնել, թե որտեղ են կրկնությունները ու խմբագրել, բացառել, բայց այդ առարկայի միջոցով տրվում է Աստվածաշնչի իմացություն: Պարույր Սևակն ասում էր՝ ով Աստվածաշունչ չի կարդացել, գրագետ մարդ չէ: Չեմ կարծում, թե Սևակը ինչ որ մերկանտիլ մտածումներ ուներ, կամ էլ տառապում էր կրոնական մոլեռանդությամբ»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը:

Սրբազան հայրը նշեց, որ Աստվածաշնչի ծանոթությունը բնական, նորմալ բան է, որ երեխան պետք է սովորի:

«70 տարի Աստվածաշնչին անծանոթ սերունդ մեծացավ, տեսանք՝ ինչ եղավ: Հիմա չենք ուզում Աստվածաշնչին անծանոթ սերունդ մեծանա: Աշխարհի որ անկյունում էլ լինի, խայտառակ ձևով են ներկայացնում  հայ եկեղեցու դավանությունը,  բացարձակ չգիտեն՝ հայ եկեղեցու դավանությունը:  «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի նպատակն է վերացնել այդ անգրագիտությունը, այսինքն որպեսզի երեխան ծանոթանա ծեսերին, խորհուրդներին, դավանությանը, մշակութային ժառանգությանը, ճարտարապետությանը, արվեստին,  երաժշտությանը: Սրանք հնարավոր չէ ներառել «Հայ ժողովրդի պատմության» մեջ: Այսինքն՝ ինչպիսին պետք է լինի մարդ, հայը, քրիստոնյան, այս բոլորը «Հայ ժողովորդի պատմությունը» չի կարող տալ, որովհետև պատմական առարկա է: «Հայ եկեղեցու պատմություն» անվան ներքո այս ամեն ինչը տրվում է: Եթե անունն է խանգարում, թող անունը փոխեն, դնեն «Հայ ինքնության պատմություն», «Հայ ինքնություն», «Հայ քրիստոնական միտք», ինչ ուզում են դնեն, բայց երբեք, ինչ այս 15 տարի եղել է, որևէ մեկի մտքով չի անցել, ասել՝ ուրեմն հայ եկեղեցու պատմությունն ուրիշ բան է, հայ ժողովրդի պատմությունն՝ ուրիշ բան: Այդպիսի բան որևէ մեկի մտքով չի անցել, չի էլ անցնում: Թե ինչու է կառավարության մտքով նման բան անցել, երևի իրենք կիմանան, երևի մի գիտելիքի են տիրապետում, որին մենք չե՞նք տիրապետում, մեր գրագիտությունը երևի չի՞ բավարարում, որպեսզի հասկանանք, թե իրենք ինչ են հասկանում: Հայ եկեղեցու պատմությունը  ոչ ոք չի տարանջատում հայ ժողովրդի պատմությունից, առավել ևս մենք՝ հոգևորականներս, խալաթ կանենք, թե կտարանջատենք: Հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից տարանջես՝ ի՞նչ է տակը մնալու: Հարցը տարանաջելու մասին չէ, հարցը հայ եկեղեցու ողջ ժառանգությունը մատուցելու մասին է, իսկ այդ ողջ ժառանգությունը միայն թվեր, փաստեր չեն»,- ասաց գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Նրա խոսքով, մի ամբողջ սերունդ հայ եկեղեցի ասելով հասկանում է միայն մոմ վառել, երբեմն դրանում մեղադրում են եկեղեցուն, թե լավ չի դաստիարակել. «Ո՞նց դաստիարակի եկեղեցին, երբ որ դաստիարակելու ոչ մի հնարավորություն չեք տալիս: Փողոցում բռնենք դաստիարակե՞նք, հո մենք Եհովայի վկա չենք»:

Սրբազան հայրն ընդգծեց, որ ինչ ուզում են անեն՝ փոխեն առարկայի անվանումը, թե ոչ, բայց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պետք է մնա:

«70 տարի չկար «Հայ եկեղեցու պատմություն» առարկան,  լա՞վ մեծացանք, մեր գրագիտությունն այդ ասպարեզում փայլո՞ւն էր, հայ ժողովորդի պատմություն անցում էինք, փայլուն կերպով հասկանո՞ւմ էինք, թե ի՞նչ է հայ եկեղեցին, ի՞նչ ներդրում է ունեցել հայ եկեղեցին այս ազգի և պետության կյանքում:

Ամեն մի կիսագրագետ ելնում և ասում է, որ հայ եկեղեցին հայ պետականության թշնամին է: Կիսագրագետների կողմից ասված խոսքերը կարելի է լուրջ ընդունե՞լ և դրանով կրթական քաղաքականություն որոշե՞լ: Եթե հայ եկեղեցին չլիներ, չէր կարող լինել հայկական պետականություն՝ ուժեղ կամ թույլ, հզոր կամ տկար:
Հիմա գոնե կարելի է լրացնել այդ բացը, հիմա ուզում ենք մոմ վառելուց դուրս գանք, որպեսզի հայ մարդն իրեն ճանաչի իբրև քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց մարդիկ ինչ-որ դժկամություն են ներկայացնում: Չի կարելի այս խոսակցությունն ամեն մի նոր իշխանության հետ նորից սկսել»,- ասաց գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Նա նշեց, որ բազմաթիվ անգամներ է մտել դպրոց ու երեխաներից հետաքրքրվել՝ արդյո՞ք դժգոհ են, որ անցնում են «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Պատասխան բոլոր դեպքերում «ոչ» է եղել:

«Ուրիշ հարց է, որ ուսուցիչները լավ պատրաստված չեն, է լավ պատրաստեք, ուրիշ հարց է, որ դասագրքերը կարող են թերություններ ունենալ, է վերախմբագրեք: Այդքան սարսափելի է, այդքան վախենում են, որ հայ երեխան հանկարծ հայ առաքելական դառնա: Այդքան վախենո՞ւմ եք մեր քարոզությունից: Անշուշտ, Հայ Առաքելական եկեղեցին պետք է  իր քարոզությունն իրականացնի, իր առաքելության դաշտն է: Ի՞նչ է,  նեոբոլշևիզմի ժամանակշրջան ենք ապրում, հայ եկեղեցին այլևս անելիք չունի՞, քաշվի մի կո՞ղմ, դիտի, թե  ինչպե՞ս եք պետություն ստեղծում, ինչը որ չեք կարողանում 30 տարի ստեղծել:

Անիմաստ խոսակցություն է: Կրթությունը ձախողել են, հիմա մեղավոր են փնտրում, մեղավորը «Հայ եկեղեցու պատմություն» առարկան է: Եթե դրա փոխարեն տեխնոլոգիան դնեին, հսկայական առաջընթաց պետք է ունենար այս երկիրը, կոսմոկոս պետք է թռնի: Պարզվում է՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան է խանգարում կոսմոս թռնելուն»,- նշեց հոգևորականը:

Նա նշեց, որ եկեղեցին  շահագրգռված է այս առարկայի դասավանդմամբ, որովհետև այն կնպաստի եկեղեցու պատմությունից, եկեղեցու մշակույթից գրագետ քաղաքացի ունենալուն:

«Կարծես հայ եկեղեցին ահաբեկված է, եթե հանեն, շատ վատ կլինի: Հանում եք հանեք, դրանից մեզ ի՞նչ է լինում, մենք ի՞նչ է՝ նյութական շահագրգռվածություն ունենք այդ քարոզության մեջ, մեզ հավելյալ վճարո՞ւմ են, տուրք ունե՞նք: Ընդհակառակը, եկեղեցին ծախս է անում՝ դասագրքեր, ուսուցիչների  վերապատրաստում: Նյութական շահագրգռություն չունենք, մեր շահագրգռությունն այն է, որ Հայաստանի քաղաքացին  գրագետ լինի եկեղեցու պատմությունից, մշակույթից, իր ինքնությունից, իմանա՝ ինքն ով է, հետո կմերժի, կուզենա աթեիստ լինի, թող գնա աթեիստ լինի, կուզենա  հեթանոս լինի, թող գնա հեթանոս լինի, բայց թող իմանա հայ եկեղեցին ինչ է դավանում, ինչ արժեքներ են դավանում: Հայ եկեղեցին մեր  ժողովրդի ճնշող մեծամանության եկեղեցին է, ուզեն, թե չուզեն: Ինչ է՝ 1700 տարի հրով ու սրով ենք պահ՞ել: Ժողովրդի բարիք կամքով, բարի կամեցողությամբ է չէ՞ պահվել, ժողովուրդը սիրել է, սիրում է այս եկեղեցին: Թողեք սիրի, ձեզ խանգարո՞ւմ է: Էդ սիրածը թող ճանաչի էլի , ինչի՞ կույր սիրի, թող բաց աչքերով սիրի, ինչո՞ւ պետք է քոռ-քոռ սիրի»:

Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանն ընդգծեց, որ «Հայ եկեղեցու պատմությունը» կարևորագույն առարկաներից է:

«Ես չգիտեմ՝ ոնց է իշխանությունն այդ կարևորագույնն իրականացնելու, բայց կարևորագույնն է: Ժողովրդի այսօրվա վիճակից ելնելով՝ տեսնում եմ, որ շատ կարևոր է: Ի՞նչ վատ բան կա, որ այդ առարկան դասավանդվի»,- ասաց  Տեր Կյուրեղը:

Նա նույնպես նշեց, որ հայ ժողովրդի պատմությունն անբաժան է հայ եկեղեցու պատմությունից, բայց չպետք է հայ եկեղեցու պատմությունն անցնեն հպանցիկ:

«Հայ եկեղեցու պատմությունը  պետք է լրջագույն առարկա դառնա: Շատ ցանկալի կլիներ, որ դասավանդեին իսկապես ոչ թե անունով, կան իհարկե, ազնիվ, քրիստոնյա դասավանդողներ, բայց կան շատերը, որոնք ուղղակի առարկա է՝ դասավանդում են»,-ասաց Տեր Կյուրեղ քահանա Տալյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}