«Իմ քայլը» ոստիկանապետի ԺՊ-ին հարցեր կուղղի ակտիվիստներին բերման ենթարկելու մասին. Լիլիթ Մակունց
«Իրավապահ մարմինները պետք է պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչ հիմքով են գործողություններ ձեռնարկել»,- այս մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով «ՎԵՏՕ»-ի ղեկավար Նարեկ Մալյանի, «Ադեկվադ»-ի անդամներ Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և այլոց՝ ոստիկանություն բերման ենթարկելու փաստին։
Նա նշեց՝ քանի դեռ իրավապահ մարմինները չեն ներկայացնելու այդ հիմքերը, ապա ճիշտ չի համարում այդ իրադարձություններին գնահատական տալ։
Միաժամանակ Լիլիթ Մակունցը հայտնեց, որ վաղը՝ հունվարի 30-ին նախապես պլանավորած հանդիպում ունեն ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ, և ակտիվիստներին բերման ենթարկելու հարցը ևս ուղղելու են նրան։
Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, խմբակցության ղեկավարն ասաց, որ եթե նրանք կարծում են՝ իրենց իրավունքները ոտնահարվել են, բնականաբար, օրենքը նախատեսում է բոլոր իրավական կարգավորումները, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքները։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան, Արսեն Բաբայան. Պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ
- Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից
- Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը
- Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին
- Տեղեկություններ ունենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանին ևս բերման են ենթարկել. Սամսոնյան
- Ոստիկանությունը հաստատեց. Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
- Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու ձև է. Բաբայանը՝ Մալյանի ձերբակալության մասին
- Միհրան Հակոբյան. Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին