Իրավունք 13:46 30/01/2020 Հայաստան

Երվանդ Վարոսյան. ՍԴ նախագահի դեմ մարտում, անկախ ելքից, այս իշխանությունը պարտվել է

«Ցավոք սրտի, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ինչ-որ բան պատճառաբանելու, հիմնավորելու, ապացուցելու անհրաժեշտություն չունենք։ Երկրի քաղաքական ղեկավարությունն ինքն ամեն ինչ ապացուցում ու հիմնավորում է»,-Panorama.am-ի հետ զրույցում, խոսելով ՍԴ նախագահի դեմ վերջին օրերին իրականցվող գործողությունների մասին, ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նրա խոսքով, երկրի քաղաքական ղեկավարությունն այլևս ոչինչ չի թաքցնում, այլ ուղիղ ցույց է տալիս, թե ինքն ինչ է անում ու ինչ նպատակով է անում։

«Երկար տարիներ այդ ամեն ինչը եղել է ու մենք փորձել ենք հիմնավորել, հիմա հիմնավորելու կարիք չկա, մարդիկ բացահայտ ասում են՝ հեռացիր, կամ Սահմանդրական դատարանը պետք է լինի մեր  կուսակցության սեփականությունը, կամ օրինակ, քեզ կբռնենք, սանիկիդ կկալանավորենք, աղջիկներիդ կհրավիրենք քննչական մարմին, քեզ կվարկաբեկենք։ Ամեն ինչ  այնքան պարզ է»,-նշեց փաստաբանը։

Նա ընդգծեց, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին այն ինչ երեկ ցուցադրվել է Հանրային հեռուստատեսությամբ, արդեն կես տարի է՝ կա։

«Ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, արդյոք, նկարագրվող գործողություններն իրենց մեջ հանցակազմ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ, կամ Հրայր Թովմասյանը դրանց հետ կա՞պ ունի, բայց հարց եմ տալիս՝ վեց ամիս է դա կա, երեկ որպես նորություն դա ո՞ւմ եք հրամցնում, ինչի՞ էիք սպասում։ Սպասում էին, որ Հրայր Թովմասյանը կռանար։ Ընդամենը։ Բայց սա էլ անօգուտ է։ Ոչինչ այլևս օգուտ չի տալու։ Ելք այստեղից չկա՝ հատկապես գրիչի պատմությունից հետո»,-ընդգծեց  Panorama.am-ի զրուցակիցը։

Թե ինչպես կհանգուցլուծվի այս հարցը, Վարոսյանը չգիտի, բայց մի բանում համոզված է՝ անկախ ելքից, իշխանությունն այս մարտում պարտվել է։

«Անկախ այն բանից, թե ինչքան այս քաղաքական ուժը կլինի իշխանության, այս պրոցեսը լինելու է այդ իշխանության խարանը ու միշտ կախված է լինելու իրենց գլխավերևում։ Անկախ ելքից, իշխանությունն այս մարտում պարտվել է։ Եվ այս իրավիճակին հանգեցրեցին իրենք իրենց քայլերով»,-ընդգծեց նա։

Փաստաբանի խոսքով, մինչ իշխանության գալն այս քաղաքական ուժը  պետք է մտորեր մի հարցի շուրջ ու դրա վերաբերյալ հստակ պատասխան ունենար՝ իշխանության գալուց հետո  Հայաստանը պատկերացնում են իրավակա՞ն երկիր, թե՞ իրենց անձնական սեփականություն հանդիսացող երկիր։

«Այս հարցի պատասխանը պետք էր նախօրոք տալ, որ իշխանության գալուց հետո իմանաս՝ ինչ ես անում։ Իսկ եթե ունեցել են հարցի պատասխանը, ապա շատ վատ է, նշանակում է՝ բոլորին խաբել են։ Այո, դու պիտի պատրաստ լինես, որ Հրայր Թովմասյանը չի ենթարկվելու քեզ, և դա նորմալ է, դու պետք է դրանից ուրախ լինես։ Իսկ եթե դրանից ուրախ չես, նշանակում է, որ քո անելիքները հակառակն են ու դու իրավական պետություն կառուցելու նպատակ չունես»,-ասաց փաստաբանը։

Որպես իրավական պետության, արդարադատության համակարգի կայացման ջատագով Վարոսյանին հարցրեցինք, կողմերին ուղղված ի՞նչ հորդոր ունի. «Գիտե՞ք, իշխանությունն է որոշողը, քայլեր թելադրողը, բայց ես նրանց այլևս հորդորել չեմ կարող, նրանց հետաքրքիր չի որևէ մեկի հորդորը։ Իսկ եթե նրանց հետաքրքիր չէ ոչ կարծիք, ոչ հորդոր, ոչ կոչ, կներեք ես էլ ժամավաճառությամբ չեմ զբաղվում»։

Հիշեցնեք, Հրայր Թովմասյանի փաստաբանները հայտարարել էին, որ աշխատում են Փաշինյանի դեմ ներկայացվելիք հայցի վրա։ Հնարավո՞ր  է այս պարագայում էլ փաստաբանները համախմբվեն ու հայտարարեն ՍԴ նախագահի պաշտպանությանը միանալու մասին, ինչպես եղավ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում։

«Մենք ունենք Փաստաբանների պալատ, որը չունենք։ Երկար ժամանակ ես այս հարցը բարձրացնում էի, նախկին իշխանությունները հովանավորում էին այդ կառույցը, այս հեղափոխոթյունը հնարավորություն տվեց բոլորին տեսնել, թե ինչ կա իրականում։ Երկրում տեղի են ունենում խիստ կարևոր իրադարձություններ, որոնք կապված են երկրի իրավական անվտանգության հետ։ Սահմանադրական դատարանը, գիտե՞ք, ոչ մեկիս քմահաճույքը չի կարող լինել, մեր արդարադատության համակարգի հիմնասյունն է։ Հիմա հարց եմ տալիս՝ Փաստաբանների պալատը տեղի ունեցողի մասին կարծիք ունի՞, այդ կարծիքը արտահայտելու տղամարդկություն ունի՞, թե՞ չունի։ Այս կառույցը պետք  է նպաստի փաստաբաններին միահամուռ, կուռ համքարություն դարձնելուն ու նման հարցերում ոտքի կանգնելուն, անկախ իշխանությունների ով լինելուց, բայց անում է հակառակը։ Այսօր Հայաստանում կա 2500 փաստաբան, դուք քանիսի՞ ձայնն եք լսում»,-ասաց Վարոսյանը։

Նա նշեց, եթե որևէ փաստաբան ՍԴ նախագահի պաշտպանությանը միանալու նախաձեռնությամբ հանդես գա ու նման կոչ լինի, ինքը կքննարկի՝ միանա՞լ, թե՞ ոչ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}