Փարիզ Մոսկվա ինքնաթիռի չվերթը հետաձգվել է օդաչուների վիճաբանության պատճառով
Air France-ի ուղևորատար ինքնաթիռը չի կարողացել ժամանակին թռչել Փարիզից Մոսկվա՝ օդաչուների խցիկում վիճաբանության պատճառով: Այդ մասին հայտնել է REN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ինքնաթիռի ուղևորներից մեկին:
Նշվում է, որ ինքնաթիռը մտել է թռիչքային գոտի, այնուհետ հետ է վերադարձել:
«Ինքնաթիռը սկսել էր մուտք գործել թռիչքային գոտի, երբ լսվեցին վեճի ձայներ օդաչուների խցիկից», - ասել է ուղևորը:
Վիճաբանության արդյունքում ինքնաթիռի անձնակազմը փոխարինվել է, սակայն ներսում ցրտի պատճառով, մեկնումից մեկ ժամ անց ինքնաթիռը վերադարձել է Փարիզ: Ուղևորներին տրամադրվել է մեկ այլ ինքնաթիռ, որը նրանց հասցրել է Մոսկվա:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ