ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարեկան ուղերձի անակնկալը
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանդես եկավ իր տարեկան ուղերձով (Միությունում իրավիճակի մասին ուղերձով), որը տեղի է ունեցավ Սենատում նրա իմպիչմենտի քվեարկության նախօրյակին։
Թրամփը, ինչպես սպասվում էր, խոսեց տնտեսության զարգացման, առաջընթացի, գործազրկության անկման, աշխատատեղերի բացման՝ մոտ 7մլն, ԱՄՆ-ի հեղինակության բարձրացման, սահմանների անվտանգության մասին։ Թրամփը նշեց նաև, որ խոստացել էր իր քաղաքացիներին, որ տարիֆներ կսահմանվեն՝ Չինաստանի կողմից ամերիկյան աշխատատեղերի զանգվածային «գողություններին» դիմակայելու համար, ինչն արվել է։
Ուղերձի վերջնամասում Թրամփը խոսեց պատերազմների, ամերիկյան զինծառայողների մասին ու Աֆղանստանում զինծառայողի ընտանիքին իսկական անակնկալ էր սպասվում։
«Պատերազմը ծանր բեռ է մեր ազգի արտակարգ ռազմական ընտանիքներին, հատկապես այնպիսի ամուսինների, ինչպիսիք են Էմի Ուիլյամսինն ու նրա 2 երեխաներինը: Էմին աշխատում է ամբողջ ժամանակով, օգնում այլ ռազմական ընտանիքներին: Անցած 7 ամիսների ընթացքում նա այդ ամենը արել է այն ժամանակ, երբ նրա ամուսինը՝ սերժանտ Ուիլյամսը գտնվում է Աֆղանստանում: Էմիի երեխաները ամիսներ շարունակ չեն տեսել իրենց հոր դեմքը: Էմի, ձեր ընտանիքի զոհաբերությունը հնարավորություն է տալիս մեր բոլոր ընտանիքներին ապրել անվտանգ և խաղաղության մեջ - մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Ամերիկան հերոսների երկիր է, սա այն վայրն է, որտեղ ծնվում են մեծություններ»,-ասաց Թրամփն ու հայտարարեց անակնկալը. Ուիլյամը վերադարձել էր Աֆղանստանից ու միավորվեց իր ընտանիքի հետ՝ ծափերի ներքո։
«Ամերիկան այն վայրն է, որտեղ ցանկացած բան կարող է պատահել: Ամերիկան այն վայրն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է բարձրանալ: Եվ ահա, այս հողի վրա, այս հողի վրա, այս մայրցամաքում, իրականանում են առավել անհավատալի երազները: Այս Ազգը մեր կտավն է, և այս երկիրը մեր գլուխգործոցն է»,-ասաց Թրամփն ու հավելեց, որ լավագույնը դեռ առջևում է։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ