Ալավերդյան. Արցախն իր ներսում ունի զարգանալու ուժ
«Երբ որ ասում են Ղարաբաղի հարց, ես անմիջապես հակադարձում եմ՝ չկա Ղարաբաղի հարց, կա Արցախի պատասխան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով, դա հայության պատասխանն է, որը տվել են, իսկ այս տարիների ընթացքում արցախահայությունն ապացուցել է իր կյանքով, որ ոչ միայն ողջ հայության հետ միասին արտաքին թշնամուց ինքնապաշտպանվելու ներուժ ունի, այլ ինքը ներսում ունի զարգանալու ուժ:
«Ամեն անգամ Եվրոպայից կամ ԱՄՆ-ից գալիս են Ստեփանակերտ ու տեսնելով փոփոխությունները՝ ապշում են: Արցախում ժողովրդավարական, իրավական պետութունը կայանում է, կան նաև վնասակար սովորություններ՝ կոռուպցիա, հովանավորություն: Մենք պետք է ընկալենք Արցախը ոչ թե որպես իդեալակացված, որևէ խնդիր չունեցող, այլ բնականոն զարգացող օրգանիզմ է բոլոր իր հիվանդություններով, բայց ներքին այն ուժով, որն ինձ համոզմունք է տալիս՝ ինչ ուզում են ստորագրել պետությունների ղեկավարներ համանախագահների հետ՝ առոչինչ է Արցախի Հանրապետության համար: Որևէ մեկի որոշումը չի կարող լինել: Այստեղից է ինձ թվում տրամաբանորեն, որ փորձում են օր առաջ միացումն իրականացնել»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Նա ընդգծեց, որ միացումը եղել և մնում է ոչ թե մեր գերնպատակը, որին պետք է հասնել, այլ ամենօրյա աշխատանքով արվող նպատակն է. «Բայց երբ որ քաղաքական ուժերն ուզում են էսկալյացիայի ենթարկել ու դե յուրե դա անել, դրսի, ներսի հետևանքները թողնում եմ մի կողմ: Ինձ համար խոսում է այն մասին, որ Հայաստանի այսօրվա ոչ ունակ այդ խնդիրները լուծող իշխանությունն ուզում է միայն իրեն վերապահի այդ որոշման իրավունքը: Ես համոզված եմ, որ արցախահայությունը, հայությունն ընդհանարապես իր մեջ կգտնի այդ իմաստությունը»:
Հարցին՝ ըստ էության այսօր բանակցային փուլո՞ւմ ենք, թե՞ ոչ, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «2018 թ. դեկտեմբերին Մինսկի խումբը հստակեցրել է՝ սեղանի վրա Մադրիդյան սկզբունքներն են: Ոչ թե, որ իրենք ասում են, այլ չկա ուրիշ որևէ պատրաստված փաթեթ, որի շուրջ ընդհանրապես կարելի է խոսել: Երկրորդ՝ երբ ընթերցում ես հայտարարությունը, գրված է՝ որոշ սկզբունքների, որոշ կետերի: Սկզբունքներ, կետեր կան Մադրիդյան սկզբունքների փաթեթում»:
Նա նաև ասաց. «Խոսում են՝ նախկին իշխանությունները պատրաստ էին, կներեք բազարային զրույցի համար, այդքանով ծախել: Պետք է հստակեցնեմ, որ դա չի արդարացնելու այս իշխանություններին անգամ եթե մտածեն դրա մասին: Դա ասում են, որ արդարացվի՝ ինչ անենք, այ սա ենք ստացել»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Շահումյանի շրջանից սկսում է Արցախը ճոճելու պրոցեսը
- Արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ, այլ ռեալ հողի վրա լուծելու հարց է. Թևան Պողոսյան
- Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը.Նաղդալյան
- Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար. Արմեն Աշոտյան
- Արցախի խորհրդարանի պատգամավոր. Հաճախ են հարցնում՝ ո՞րն էր Արցախյան պատերազմի և հաղթանակի ֆենոմենը
- Չավուշօղլուն՝ արցախյան հակամարտության մասին. «Այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու»
- Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը