Քաղաքական 17:17 06/02/2020 Հայաստան

Բոլորը մեղավոր են բացի ձեզնի՞ց. Սիմոնյանը՝ իշխանությանը

«Լավ եք անում, որ պայքարում եք, մեկի դեմ պայքարեք, 100-ի դեմ պայքարեք, 1000-ի դեմ պայքարեք, այ մարդ, բայց օրենքով պայքարեք»,-Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով «ՀՀ սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։

Սիմոնյանն իշխանությանը հորդորեց օրենքի խախտումներ չկուտակել իր վրա, որ հետագայում այդ խախտումներով այլ գործընթաց չսկսվի, որի տուժողը իշխանությունը չի, Պողոսը չի, Պետրոսը չի, այլ ՀՀ-ն է։

«Ես 20 րոպե լսում էի տվյալ օրինագծի հեղինակ Վահագն Հովակիմյանի ելույթը, սակայն, ցավոք, որևէ իրավական հիմք չտեսա: Դա զուտ լրագրողական ելույթ էր, հնարավոր է՝ նույնիսկ պատմական: Սակայն արդյո՞ք նման ելույթներով կարող ենք հիմնավորել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Պայքարը, նպատակը հասկանալի են, բայց արդյո՞ք այն միջոցները, որոնք ձեր կողմից օգտագործվում են, մակերեսային չեն: Իմ խորին համոզմամբ՝ մակերեսային են»,- նշեց Սիմոնյանը։

Վերջինիս խոսքով, իշխանությունը շատ իրավական դրույթներ անտեսում է, խախտում է և հետագայում ամբողջ պրոցեսն իր վրա պետք է կրի այդ խախտումները, և իշխանությունը չի կարողանալու դրա տակից դուրս գալ։

«Առաջին խախտումն այսօր ցերեկ մենք տեսանք, երբ նկատեցինք ընթացակարգային խախտում։ Բարձրաձայնեցինք, բացատրեցինք, առաջին կուրսի իրավաբանի մակարդակով բացատրեցինք։ Չե՞ք ուզում ընկալել։

Մի՞թե կարելի է նման մակերեսային վերաբերմունք դրսևորել սահմանադրական բարեփոխումների հետ կապված։ Վարչապետի, կառավարության նախաձեռնությամբ ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որտեղ գերակայելու են ձեր իշխանության ներկայացուցիչները։ Սահմանադրական փոփոխությունների նորմալ ընթացակարգով ձեր ասած ՍԴ խնդիրը պետք է լուծվի, և ամբողջ դատական համակարգի խնդիրը»,- նշեց Սիմոնյանը։

Սիմոնյանը հիշեցրեց, որ իշխանությունը միշտ նշում է՝ բոլորը մեղավոր են, սակայն պատգամավորն առաջարկեց նաև ներս նայել, գուցե իր ընտրած միջոցներն են սխալ. «Ինչո՞ւ հարցականի տակ չեք դնում ձեր ընտրած միջոցները։ Բոլորը մեղավոր են բացի ձեզնի՞ց»։

Ըստ Սիմոնյանի, իշխանության առաջարկած նախագիծը միանգամից հակասահմանադրական իրավիճակ է ենթադրում։ Պատգամավորը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովն, անդրադառնալով ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկին, նշել է, թե չպետք է ստեղծվի իրավիճակ, որ դատավորների մեծ մասը դուրս գա աշխատանքից, քանի որ դա հակասահմանադրական է:

«Ձեր այս նախագիծը միանգամից հակասահմանադրական իրավիճակ է ենթադրում, որ միանգամից 7 դատավոր դուրս գա: Դուք Սահմանադրության փոփոխություն եք կատարում, բայց Սահմանադրությունում կան դրույթներ, որոնք անփոխարինելի են, որոնք բխում են նաև մեր պետականության հիմքերից և ավելի՝ անձի բնական իրավունքներից։ Չի կարելի անձի բնական իրավունքները ոտնահարվել։ Արդյո՞ք սա է լավ ճանապարհը, իհարկե ոչ»,- նշեց Սիմոնյանը։

Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ տապալելու, այնուհետև՝ հանրաքվեի դնելու հարցին՝ Տարոն Սիմոնյանն ասաց. «Հարգելիներս, ձեր ցավը տանեմ, ախր կարելի է, չէ՞, Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը կարդալ, հետո մի հատ էլ բացել ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասը կարդալ՝ հասկանալու համար, որ առաջին ընթերցման տապալումից հետո դուք չեք կարող հանրաքվեի դնել այս հարցը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցում
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագը...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}