Ինչո՞ւ չի կարող ժողովուրդն անձամբ որևէ հարց լուծել, շատ պարզ՝ Սահմանադրությունն արգելում է. Գոռ Հովհաննիսյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ, Սահմանադրական դատարանի դատավորի նախկին թեկնածու Գոռ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեին։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հենց նոր ինքս ինձ հարցրեցի, թե արդյոք ժողովրդաիշխանությունը նշանակում է, որ ժողովուրդը հանրաքվեով ցանկացած հարց լուծելու իրավունք ունի։ Ու մտածեցի, թե որն է այդ հարցի պատասխանը գերմանական իրավունքում։
Եվ պատասխանն է՝ իհարկե ՈՉ։
Ու արի ու տես, որ «ոչ»-ը շատ մեղմ է ասված։ Գերմանիայում ժողովուրդը դաշնության մակարդակում հանրաքվեով ՈՉ ՄԻ ՀԱՐՑ լուծելու իրավունք չունի։ Հանրաքվեն դաշնության մակարդակով արգելված է։ Հա հա, ԱՐԳԵԼՎԱԾ Է։
Ժողովուրդը միայն ընտրությունների միջոցով որոշում է, թե ովքեր լինեն Բունդեսթագի պատգամավոր։ ՈՒ ՎԵՐՋ։ Ուրիշ ոչ մի հարց ժողովուրդը լուծել չի կարող։ Բոլոր հարցերը լուծում են ժողովրդի ներկայացուցիչները։ Հենց հարցեր լուծելու համար է ժողովուրդը նրանց լիազորություն տվել։
Իսկ ինչո՞ւ չի կարող ժողովուրդն անձամբ որևէ հարց լուծել։ Շատ պարզ՝ Սահմանադրությունն արգելում է։ Ու կրկին արի ու տես, որ էդ խեղճ գերմանացի ժողովուրդը չի կարող փոխել անգամ այդ Սահմանադրությունը, որը նրան արգելում է հանրաքվեն։ Սահմանադրությունը նույնպես պիտի փոխեն նրա ներկայացուցիչները Բունդեսթագում և Բունդեսռաթում։ Քանի դեռ չեն փոխել ու հանրաքվեն չեն թույլատրել, ժողովուրդը ոչինչ անել չի կարող։
Գերմանական սահմանադրական իրավունքից էս ամենը հիշելուց հետո հիմա շվարած մտածում եմ, թե Գերմանիան ժողովրդավարական պետություն է, թե չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին