Կարեն Բեքարյան. Իշխանությունները ստիպված են լինելու բացահայտել՝ ՍԴ-ի նկատմամբ աննախադեպ ճնշումների իրական նպատակները
Քաղաքական փորձագետ, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը գրում է.
«Ողջունում եմ իրեն երկրի նախագահ համարող անձի որոշումը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, հետևյալ պատճառներով.
1. ըստ էության, այս որոշումը հանցանքի մասին ինքնախոստովանական ցուցմունք է, և վստահաբար՝ շատ արագ գալու է պատասխան տալու ժամանակը,
2. ապրիլի 5-ին մեր հանրությունը հնարավորություն է ստանալու իր քվեով և /կամ/ արհամարանքով ցույց տալու անվստահությունն ու մերժումը՝ ատելության ապաշնորհ կուսակցությանը և անձամբ վարչապետին,
3. ներկա իշխանությունները քարոզարշավի ընթացքում ստիպված են լինելու բացահայտել՝ ՍԴ-ի նկատմամբ իրենց կողմից իրականացված այս աննախադեպ ճնշումների և ավիրող արշավի կազմակերպման իրական մոտիվացիան և նպատակները:
Շարքը կարելի է շարունակել...
Մեր պետությունը բոլորիս պաշտպանության ու հոգածության կարիքն ունի, և դրա հնարավորությունն առկա է…»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Նախագահի ինստիտուտի դերն այլևս զրոյական է
- Արսեն Բաբայան. Նախագահը սեփական ստորագրությամբ ընտրեց վատագույն տարբերակը
- Գոհար Մելոյան. Նախագահի աշխատակազմին պրո-բոնո հիմունքներով մասնագիտական աջակցությունս եմ հայտնում
- Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը
- Արթուր Ղազինյան. Այս հանրաքվեի աղմուկը ի՞նչ ավելի լուրջ և կարևոր աղմուկ պետք է խլացնի
- Ավետիք Չալաբյանը Փաշինյանին 9 հարց է հասցեագրել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ