ԱՄՆ-ն օր օրի ավելացնելում է ապօրինի պատժամիջոցները. Պեսկով
Մոսկվան կարձագանքի Վաշինգտոնի յուրաքանչյուր ապօրինի պատժամիջոցի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով Վենեսուելայի իշխանություններին սատարելու վերաբերյալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին լուրերը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Այս պարագայում որոշ հիպոթետիկ պատճառաբանություն հազիվ թե հնարավոր լինի», - ասաել է Պեսկովը:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ շատ հաճախ օգտագործում են առևտրի և այլ սահմանափակումների անօրինականություն երրորդ երկրների նկատմամբ, ավելին, վերջին ժամանակներում նրանք ավելի են շատացնում այդ դեպքերը։
«Մենք համարում ենք, որ այդ պրակտիկան վնասակար է, մենք հավատում ենք, որ շատ երկրներ տուժում են դրանից, և դա համարում են հակասում միջազգային իրավունքին», - շարունակել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա ասել է, որ պետք է արձագանքել ստեղծված իրավիճակին և շատ ուշադիր գնահատել յուրաքանչյուր կոնկրետ դեպք։
Փետրվարի 6-ին Վենեսուելայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հայտնել է, որ Ռուսաստանը շուտով կարող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցություն հայտնելու համար վնասներ կրել:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Գուայդոյի հետ
- Թրամփը խոստացավ «ջախջախել Մադուրոյի բռնատիրությունը» Վենեսուելայում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը