Թրամփը խոստացավ «ջախջախել Մադուրոյի բռնատիրությունը» Վենեսուելայում
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանդես եկավ իր տարեկան ուղերձով (Միությունում իրավիճակի մասին ուղերձով), որին ներկա էր նաև Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որն իրեն հայտարարել էր երկրի ժամանակավոր նախագահ։
Թրամփը Գուաիդոյի ներկայությամբ խոստացավ «ջախջախել Մադուրոյի բռնատիրությունը»։
«Միացյալ Նահանգները 59 ազգային դիվանագիտական կոալիցիա է վարում ընդդեմ Վենեսուելայի սոցիալիստական դիկտատոր Նիկոլաս Մադուրոյի: Մադուրոն անօրինական կառավարիչ է, բռնակալ է, որը դաժանորեն է վարվում իր ժողովրդի հետ: Բայց Մադուրոյի բռնակալության բռունցքը կկոտրվի և կջախջախվի: Այստեղ, այս երեկո մի մարդ է, ով իր հետ կրում է բոլոր վենեսուելացիների հույսերը, երազանքները և ձգտումները: Այստեղ է Վենեսուելայի իրական և օրինական նախագահ Խուան Գուայդոն: Պարոն Նախագահ, խնդրում եմ, այս ուղերձը տարեք ձեր հայրենիք: Բոլոր ամերիկացիները համախմբված են վենեսուելացի ժողովրդի հետ՝ հանուն ազատության իրենց արդար պայքարում: Սոցիալիզմը ոչնչացնում է ազգերը: Բայց միշտ հիշեք, որ ազատությունը միավորում է հոգիները»,-հայտարարեց Թրամփը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ