Քաղաքական 12:54 11/02/2020 Հայաստան

Մարուքյան. «Ոչ»-ի ճակատ ձևավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չունի բավարար թվով ձայներ հանրաքվեի հարցով ՍԴ դիմելու համար։ ԱԺ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ ինքն ու խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պատրաստ էին հարցը ներկայացնել դատարանում։

«Մենք հրապարակել էինք նաև դիմումի կմախքը, թե ինչ խախտումներ են արվել։ Բայց քանի որ բավարար թվով ստորագրություններ չունենք, այդ հարցը համարում եմ փակված»,-նշեց նա։

Մարուքյանը հիշեցրեց, որ ինքը միշտ դեմ է եղել գործող  սահմանդրությանը, ասել են՝ պետք է այն ու համակարգն ամբողջությամբ փոխել։

«Մենք տարբեր օրենքներ ենք բերել, որ դրանք փոխվեն, բոլորը մերժվել են, ասել են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով կա, հանրաքվեով կանենք։ Հանձնաժողովը ստեղծվել է, իսկ այսօր մեր ժողովրդին ուղարկում ենք հանրաքվեի մեկ հոդված փոխելու համար։ Այսինքն, իշխանությունը համակերպվել է ու վայելում է  Սերժ Սարգսյաբնից ժառանգած համակարգը, բայց իշխանությունը համաձայն չի, որ Հրայր Թովմասյանն այնտեղ աշխատի»,-ասաց Մարուքյանը։

Պատգամավորն ասաց, որ այս օրերին փորձ է արվում «Լուսավոր Հայաստան»-ին դարձնել Թովմասյանի պաշտպան,  ընդգծեց՝ չի ստացվելու։ Կարծում է, որ հեղափոխությունից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է բարոյական իմաստով հրաժարական տար ու գնար։

«Սա՝ բարոյական տիրույթում։ Իսկ իրավական առումով, իրավական հիմնավոր կատեգորիաներ չկան, թե չէ Թովմասյանին վաղուց հանել էին։ Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու գործընթացն իրավական խոցելիություն չունի, դրա համար էլ այդ հոդվածն են փորձում փոխել»,-նշեց խմբակցության ղեկավարը։

Նրա համար անհասկանալի է ստեղծված իրավիճակը, իշխանությունը ցանկանում էր խնդիրը լուծել քրեական գործերով, մնացել է կես ճանապարհին կանգնած, կենսաթոշակայինով, այդ դեպքում էլ մնացել է ճանապարհի կեսին, հիմա էլ հանրաքվեով։

«Մենք ասում ենք, որ  հանրաքվեն ապօրինի է, ծայրից ծայր հակասահմանադրական է։ Մեր ունեցած գործիքակազմով փորձել ենք ներկայացնել ու ասել, որ հակասահմանադրական է։  Մենք նաև ասել ենք, ունեք 89 պատգամավոր, կարող եք էս մի հոդվածն ԱԺ-ում փոխել, 3.5 մլրդ դրամ գումար չծախսել, ՀՀ քաղաքացիներին չհանել, ընտրատեղամասեր չուղարկել, էդ մի հոդվածի համար։ Փորձում են ասել, որ սա նաև ժողովրդավարության հարց է, բայց ժողովրդավարությունից խոսողները չպետք է մոռանան, որ դա նաև օրինականություն ու օրենքի գերակայությունն է։ Իսկ այստեղ օրինականության մասին խոսք չկա,  այս պրոցեսն ընթանում է իրավական բեսպրեդելի ճանապարհով»,-ընդգծեց մասնագիտությամբ իրավաբան Մարուքյանը։

Նա նշեց՝ իրենց դիրքորոշումն է, որ հակասահմանդրական այս գործընթացում պետք է լինի միայն «այո»-ի ճամբար, քանի որ իշխանությանն օդի պես պետք են ոչի օգտին քարոզչություն անող մարդիկ, որ ասեն՝ «ըհը, դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում, իսկ այս հայտարարություններից բոլորն արդեն հոգնել են, մարդկանց հանի, ասի՝ եթե չգնաք դուք տեղամասեր, նրանք կգան, և ձեզ կկեղեքեն, ըտենց բաներ կպատմի, որ մարդիկ գնան տեղամասեր»։

«Ոչի որևէ ճակատ ձևավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն, վերջում էլ մեկի ներվերը չի հերքի, մեկի գլխին քարով կտա, կամ մեկը հայհոյողին կխփի, և կունենանք արյունահեղություն։ Մենք որևէ ճամբարում  մեզ չենք տեսնում, մեր գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել ենք, և դեռ կօգտագոծենք, պատրաստ ենք դիմել Սահմանդրական դատարան, եթե կլինեն ստորագրություններ։ Մյուս կողմից բոլոր ուժերին կոչ ենք անում՝ չմտնել ատելության պատերազմի մեջ, թողնել այոյի ճամբարն իր այո-ն քարոզի»,-ամփոփեց նա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:03
Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։  Sputnik Գրուզիայի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Այսքանը ստի մասին. Գեղամ Նազարյան
«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեր արգումենտացիան, ըստ էության, հետևյան է՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:31
«Չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են»
«1991 թվականի այս օրը Հայ ժողովուրդն սգում էր. Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647.5 մլն դրամ սոցիալական վճար
Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
«Միջազգային պրակտիկան և փորձը մեզ տալիս էին լրջագույն հնարավորություն այսօր գործընթացները տանել ի շահ Հայաստանի Հանրապետության»,-...
Աղբյուր` Panorama.am
10:49
Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և դրանով իսկ ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր չեն եղել. ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արձագանել է «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածին։
Աղբյուր` Panorama.am
10:39
«Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակությունն Մալմյոյում է։ Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
10:22
«Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
«Այն ինչ կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու...
Աղբյուր` Panorama.am
10:19
Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում կրկին հանդես է եկել դասախոսությամբ:
Աղբյուր` Panorama.am
10:09
«Մինչև տարվա վերջ արևմտյան ադերբեջանի կրկեսներում կլոուն կաշխատի». Օգտատերերն արձագանքում են երգիծաբան Հովհաննես Դավթյանին
«Հայրենասերից մինչև շուն մի քայլ է։ Դու շուն ես»,- Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին
Աղբյուր` Panorama.am
09:51
Հյուսիսային Կարոլինայում հրաձգություն է եղել, երկու կոզմից էլ զոհեր կան
Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է երեք իրավապահ, ևս հինգը վիրավորվել են։ «ՌԻԱ նովոստի» -ի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
08:58
Թումանյանը, Մալյանը, Պարոնյանը չէին լռի. Հիշեցում թատրոնների անձնակազմերին
Գիշերվա ընթացքում Երևանում գործող մի քանի թատրոնների դռներին փակցվել են գրություններ՝ թատրոնի ներկայացուցիչներին հիշեցնելով, որ մեծերն այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
11:15 30/04/2024

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}