Անի Սամսոնյանը և Աննա Կոստանյանը լքել են ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խումբը
Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամները ցուցաբերեցին անհանդուժողականություն և անհարգանք տարբերվող գաղափարախոսության հանդեպ՝ բորբոքելով ատելություն այլախոհության նկատմամբ։
Նրա խոսքով՝ քննարկումների վերջում հնչած վարչապետի ելույթը միտված էր ևս մեկ անգամ հանրությանը բաժանելու սևերի և սպիտակների, պետական դավաճանների և յուրայինների՝ սրելով ատելությունն այն անձանց նկատմամբ, ովքեր կմտածեն ու կգործեն իրենց խղճի մտքի ազատության շրջանակներում։
Պատգամավորը շեշտեց, որ չի կիսում իշխանության մոտեցումները և փաստեց, որ նրանք նպաստում են ատելության խոսքի կատարելագործմանը, չունեն կամք ատելության դեմ պայքարելու, սիրո ու համերաշխության օրակարգը կյանքի կոչելու։
Գտնելով, որ ատելության դեմ պայքարում են ոչ թե ձևական այլ իրական օրակարգով և նկատելով, որ նշված քննարկումը չնպաստեց բազմակարծության խթանմանը՝ ելույթի վերջում Անի Սամսոնյանը հայտարարեց, որ ինքը և Աննա Կոստանյանը դադարեցնում են աշխատանքներն ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբում։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց